• Latest news

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անցկացրել է «Մեկ առողջություն» վարպետության դաս

2 դեկտեմբերի, 2015  15:05

 

«Մենք ուժեղ ենք համախմբման դեպքում»։ Այս խոսքերը հնչեցին Մեկ առողջություն վարպետության դասի շրջանակում, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության կողմից եւ անցկացվել Երեւանում՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին եւ 2-ին։

Երկօրյա սեմինարը հյուրընկալել էր ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) եւ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) փորձագետներին, որոնք Հայաստանի բժշկական եւ գիտական ոլորտների պաշտոնյաների հետ համատեղ քննարկեցին Մեկ առողջություն մոտեցման կարեւորությունը վտանգավոր հիվանդությունների (ինչպիսիք են օր.՝ թռչնագրիպը կամ սիբիրախտը) դեմ պայքարում։ 

«Ցանկացած երկիր կարող է սկիզբ դնել բռնկմանը կամ վերջինիս դեմ պաշտպանությանը։  Միայն հարցին գլոբալ մոտեցում ցուցաբերելով հնարավոր կլինի պրոակտիվ կերպով  հաղթահարել նման խնդիրները։ Իսկ գլոբալ մոտեցում ասելով ի նկատի ունենք ԱՄՆ փորձագետների ներկայիս առաքելությունը տվյալ նախաձեռնության շրջանակներում»,-իր բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան պարոն Քլարկ Փրայսը։ «Մարդկանց, կենդանիների եւ էկոհամակարգերի առողջությունները սերտորեն փոխկապակցված են։ Իսկ Մեկ Առողջություն մոտեցման շրջանակներում մենք փորձում ենք խթանել, բարելավել եւ պաշտպանել բոլորի առողջությունն ու բարեկեցությունը՝ զարգացնելով համագործակցությունը բժիշկների, անասնաբույժների, գիտական ոլորտի ներկայացուցիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների միջեւ»։

Երկօրյա սեմինարին մասնակցում էին ՀՀ Առողջապահության, Գյուղատնտեսության, Բնապահպանության ու Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների  նախարարությունների ներկայացուցիչները։ ԱՄՆ գործընկերների հետ համատեղ նրանք փնտրում էին ուղիներ մարդկանց եւ կենդանիների համար նշանակալի  հիվանդությունների կանխարգելման, հայտնաբերման եւ վերջիններիս արձագանքման կարողությունները բարելավելու համար։ Նման բռնկումների կանխարգելման ոլորտում առանցքային է համակարգումն ու համագործակցությունը տարբեր նախարարությունների միջեւ։  Մարդկանց եւ կենդանիների շրջանում հիվանդություն առաջացնելուց զատ, նշված հիվանդությունները կարող են ազդել նաեւ անվտանգության եւ ապահովության վրա։ 

ՀՎԿԿ-ը եւ ՊՎՆԳ-ը համագործակցում են գործընկեր երկրների հետ ամբողջ աշխարհով մեկ՝ հիվանդությունների հսկողության համակարգերի զարգացման բնագավառում, դրանով իսկ նպաստելով հիվանդությունների արդյունավետ հայտնաբերմանն ու արձագանքմանը։

Ինչպես նշեց փոխդեսպան Փրայսը. «ԱՄՆ փորձագետներն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի իրական գործընկերներն են հանդիսանում՝ հիվանդությունների պոտենցիալ բռնկումների տարբերակման համար անհրաժեշտ հսկողության համակարգերի զարգացման ոլորտում, խթանելով հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաների կողմից առավել արդունավետ արձագանքում։ Տվյալ նախաձեռնության շրջանակներում կարեւորվում է կարողությունների զարգացումը ուղղորդման եւ ուսուցանման միջոցով։ Եվ սա է մեր այսօրվա հանդիպման նպատակը»։ 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել