• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիան՝ հիվանդությունների նախանշան

19 փետրվարի, 2014  15:36

Էրեկտիլ դիսֆունկցիան խնդիր է ոչ միայն սեքսի համար: Չպետք է այն անտեսել, նախազգուշացնում են մասնագետները:

«Էրեկցիայի հետ կապված խնդիրները հաճախ սրտանոթային հիվանդությունների վաղ նշան են լինում,- ասում է ուրոլոգ Դանիել Շոսքեսը,- էրեկտիլ դիսֆունկցիան կարող է  մարմնի այլ մասերում արնահոսության վտանգի ազդանշան լինել»: (տե՛ս նաեւ Էրեկտիլ դիսֆունկցիան ինֆարկտի նախանշան է):

Այն կարող է նաեւ այլ հիվանդությունների նշան լինել, ներառյալ՝ սրտի հիվանդությունները, շաքարախտը, ճարպակալումը եւ տեստոստերոնի ցածր մակարդակը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի այլ հնարավոր պատճառներ եւս կան.

Ալկոհոլի, ծխախոտի կամ վերահսկվող այն նյութերի օգտագործումը, որոնք կարող են էրեկցիայի հետ կապված խնդիրներ առաջացնել։

Ողնուղեղի վնասվածքները եւ վիրահատությունները ողնաշարի կամ կոնքի հատվածում, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղի կամ վահանագեղձի բուժումները:

Բուժման տարբերակները մի քանիսն են, դրանք Ձեզ հետ միասին պետք է ընտրի Ձեր բժիշկը, հայտնում է Քլիվլենդի կլինիկան: Բուժումը ներառում է՝

Պերօրալ ընդունվող դեղերը՝ սիլդենաֆիլ ցիտրատ (Վիագրա ®), (Cialis ®) եւ Վարդենաֆիլ HCl (Լեւիտրա ®)

Ներարկում սեռական անդամի մեջ կամ սուպպոզիտորիաներ (մոմիկներ)

Փոխարինող հորմոնալ թերապիա: Այս բուժումը նպատակահարմար է, եթե խնդրի պատճառը տեստոստերոնի ցածր մակարդակն է:

Վակուումային պոմպեր

Սեռական իմպլանտներ

«Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը միշտ չէ, որ բժշկական խնդիր է,- ասում է բժիշկ Շոսքեսը:- Երբեմն դա հոգեհուզական հարց է, բայց մենք հաճախ ամեն դեպքում դրա բուժման համար հաբեր ենք օգտագործում, քանի որ դրանք բնակչության լայն շերտերի համար անվնաս են եւ արդյունավետ»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել