• Latest news

Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը

3 փետրվարի, 2016  21:34

LinkSquare սարքը կարող է ճանաչել  դեղահաբերի գրությունները, հետո դրանք համեմատել բնօրինակների հետ  (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկենական անալիզից հետո հնարավոր կլինի տեսնել` ձեր դիմաց իսկական դեղ է դրված, թե ոչ: 

«Մենք հույս ունենք, որ այս սարքը մարդկանց կօգնի ազատվել այն վախից, թե իրենք կեղծ դեղամիջոց են օգտագործում, որը կարող է ոչ միայն հաղթահարել հիվանդությունը, այլեւ վնասել օրգանիզմին», - ասել է Stratio-ի համահիմնադիր Լեսլի Գրոֆաուսը:

 Սարքը սմարթֆոնի կրելի մարտկոցի տեսք ունի եւ դրան է միանում USB-ի լարով: LinkSquare-ից լույսի ճառագայթ է ընկնում դեղահաբի վրա, որն արտացոլում է այն, իսկ հատուկ տվիչը որսում է պատկերը եւ որոշում` դա իսկական է, թե կեղծված:  

Սպեկտրոմետրը փորձարկել են վիագրայի վրա: Սարքը սկանավորել է արտաքինից երեք միանման դեղահաբ եւ անսխալ պարզել է, թե որոնք են երկու կեղծ օրինակը` արդյունքները ցուցադրելով սմարթֆոնի դիսփլեյի վրա:

[13:48:46] Nune  Abrahamyan: Ընկերությունը նախատեսել է նորույթը վաճառքի հանել այս տարվա վերջին`  199 դոլարով: Իսկ առայժմ մշակողները LinkSquare-ը փորձարկում են այլ ապրանքների վրա, որոնք հնարավոր է կեղծել (օրինակ` սննդամթերքը): Հետազոտողները դեռ պիտի ստեղծեն նաեւ դեղամիջոցների լայն բազա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել