• Latest news

Մոր մոտ ճարպակալումը եւ դիաբետը բարձրացնում են երեխայի մոտ աուտիզմի ռիսկը

4 փետրվարի, 2016  20:46

Ապագա մոր մոտ հղիության ընթացքում ճարպակալումը կրկնակի մեծացնում է աուտիզմով երեխայի ծննդյան ռիսկը: Իսկ եթե կինը ոչ միայն ճարպակալում ունի, այլեւ դիաբետ, երեխայի մոտ աուտիզմի ռիսկը մեծանում է 4 անգամ: Այդ մասին տեղեկացնում են Բալթիմորում Ջոն Հոպկինսի անվան համալսարանի գիտնականները  (ԱՄՆ):

Հետազոտողները 2734 երեխայի են հետազոտել, որոնք լույս աշխարհ էին եկել Բոսթոնի բժշկական կենտրոնում   1998-ից 2014-ի ընթացքում: Երեխաների եւ նրանց ծնողների դիտարկման ընթացքում հաջողվել է պարզել, որ նորածինների միջինը  60 տոկոսը տառապել է զարգացման աննշան եւ լուրջ խանգարումներից, երեխաներից  102-ը աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեին, եւս   137-ը` զարգացման եւ մտավոր կարողությունների խանգարումներ:

Վերջին երկու խմբի մոտ մեկ ընդհանուր գիծ կար. նրանց մայրերն ավելի հաճախ էին տառապել ճարպակալումից եւ դիաբետից, քան փորձարկմանը մասնակցած այլ կանայք:  Գեր, դիաբետով տառապող մայրերից ծնված երեխաները միջինը   3,5-4 անգամ ավելի հաճախ էին աուտիստ ծնվել:

«Մեր հետազոտությունն ընդգծում է այն փաստը, որ աուտիզմի առաջացման ռիսկը պտղի մոտ առաջանում է մոր արգանդի ներսում: Մեզ համար ծայրաստիճան կարեւոր է հասկանալ, թե դիաբետի եւ ավելորդ կիլոգրամների կոնկրետ ինչ համադրումն է  հանգեցնում սաղմի եւ երեխայի ենթաօպտիմալ զարգացման», - նշել է հետազոտության հեղինակ Դանիել Ֆալլինը:

Գիտնականները ենթադրում են, որ աուտիզմը եւ ուղեղի աշխատանքում այլ խանգարումները երեխայի մոտ ի հայտ են գալիս այն բանի հետեւանքով, որ դիաբետը կնոջ օրգանիզմում բորբոքում է առաջացնում եւ հանգեցնում է նրա հորմոնային համակարգի խանգարման: 

Հետազոտության հեղինակները նշում են, որ ճարպակալումը եւ դիաբետը լայնորեն տարածված են Միացյալ Նահանգներում հղի կանանց եւ մանկածնական տարիքի կանանց շրջանում, սակայն անցյալում չեն եղել հետազոտություններ, որոնք գնահատեին մոր ավելորդ քաշի անկախ եւ համադրված ազդեցությունը երեխաների մոտ աուտիզմի եւ զարգացման այլ խանգարումների ի հայտ գալու ռիսկի վրա: 

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Pediatrics ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել