• Latest news

Գիտնականները գրիպի դեմ դեղամիջոց են մշակում, որը «Տամիֆլյուից» տասնապատիկ արդյունավետ կլինի

6 փետրվարի, 2016  13:47

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները հայտնել են այն մասին, որ  գրիպի դեմ նոր հեղափոխական դեղամիջոց են մշակում, որը կապահովի վիրուսի կանխարգելումն ու բուժումը: Դեղամիջոցը ստեղծողներն արդեն հայտնել են, որ այն ավելի արդյունավետ է, քան «Տամիֆլյուն», քանի որ ունակ է պայքարել տարբեր շտամմների դեմ: Գրիպի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերի հիմնական խնդիրն այն է, որ վիրուսն արագ զարգանում է ու մուտացվում, իսկ դա հանգեցնում է նոր շտամմների առաջացմանը:

Գիտնականները, որոնք իրենց դեղամիջոցը փորձարկում են մկների վրա, վստահեցնում են, որ ստեղծել են արդյունավետ դեղամիջոց, որը պայքարում է վիրուսի տարբեր տեսակների դեմ: Նրանք հույս ունեն, որ գրիպի դեմ նոր դեղամիջոցը նույնքան արդյունավետ կազդի նաեւ մարդկանց վրա, եւ թույլ կտա կանխել գրիպի հետագա համաճարակները, պաշտպանել նորածիններին, նաեւ իմունային թույլ համակարգով մարդկանց:

Փորձարկումների ընթացքում կրծողներին վարակել են վիրուսի՝ նրանց համար մահացու չափաբաժնով: Սակայն այն մկները, որոնց դեղ են տվել, հաղթահարել են վիրուսը, նույնիսկ առանց քաշի կորցնելու: Իսկ մյուսները արագ նիհարել էին ու սատկել: Նոր դեղը, որը ստացել է HB36.6 անվանումը, աշխատում է վիրուսի գեմագգլյուտինին ու նեյրամինիդազ սպիտակուցների վրա ազդելու հաշվին:

HB36.6-ն իրեն դրսեւորել է որպես հզոր դեղամիջոց, քանի որ օգնել եւ որպես քթի սփրեյ գործածելու, եւ՛ ամենօրյա մեկական չափաբաժիննների դեպքում, եւ՛ իմունային ցածր պատասխանով մկների, եւ գենետիկորեն ծրագրված իմունոդեֆիցիտով կրծողների բուժման ժամանակ: HB36.6-ի մեկ չափաբաժինն ավելի արդյունավետ է եղել, քան «Տամիֆլյուի» 10 չափաբաժինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել