• Latest news

Հնդկաստանից սիամական երկվորյակների ծնողները վիրահատության փող չունեն (ֆոտո)

5 փետրվարի, 2016  20:00

Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք իրար են միացած փորի հատվածում: Աղջիկներից յուրաքանչյուրը սեփական սիրտ ունի, նորմալ թոքեր եւ առողջ վերջույթներ, նրանց բաժանելը դժվար չէր լինի… եթե նրանց ծնողները վիրահատության փող ունենային: 

20-ամյա Մոհինի Սինգհը հիվանդանոց է ընդունվել Հնդկաստանի հյուսիսում` հղիության ութերորդ ամսում, փորի ուժեղ ցավերով: Նրան կեսարյան հատում են կատարել, եւ կինը զարմանքով իմացել է, որ ոչ թե մեկ, այլ երկու աղջիկ է ունեցել:  Եվ նրանք իրար են միացած փորի հատվածում: Պարզվել է, որ հղիության ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի գնացել գերձայնային հետազոտման. նա եւ ամուսինը դրա համար գումար չունեին: 

«Մտքովս չէր անցնի, թե կարող եմ երկվորյակներ ունենալ, այն էլ` սիամական:  Հղիությունն ընթանում էր առանց խնդիրների, եւ ես չէի մտածում բժշկին կանոնավոր այցերի մասին:  Սիրտս կոտրված է: Նրանք շատ գեղեցիկ են, բայց չգիտեմ, թե ինչքան երկար կապրեն», - ասել է Մոհինին:

Այն կլինիկայի բժիշկները, որտեղ ծնվել են երկվորյակները, նշել են, որ փորի հատվածում իրար միացած սիամական երկվորյակները հազվադեպ են ողջ մնում, բայց այս աղջիկներն առանձին ներքին օրգաններ ունեն, միայն լյարդն է ընդհանուր երկուսի համար. նրանց շանսերը բավականին բարձր են: Բժիշկ Սաշի Գուպտան նշել է, որ ցանկալի է վիրահատությունը կատարել առաջիկա  34 շաբաթվա ընթացքում, այդ դեպքում աղջիկները բավականին բարձր շանսեր կունենան: Ճիշտ է, նման բարդ վիրահատություն կարող են կատարել միայն մայրաքաղաքում եւ դա շատ թանկ արժե: 

Աղջիկների հայրն ամսական ընդամենը 50 ֆունտ է աշխատում եւ չի կարող վճարել վիրահատության համար: 

«Մենք անհամբերությամբ սպասում էինք մեր առաջին երեխային, բայց չէինք կարող պատկերացնել, որ Աստված կարող է մեզ երկվորյակներ ուղարկել, այն էլ` իրար միացած: Չգիտենք, թե ինչ անենք: Բժիշկներն ասում են, որ աղջիկները կարող են ողջ մնալ, եթե նրանց առաջատար կլինիկա տեղափոխենք, բայց ես դրա համար գումար չունեմ: Ես չեմ թողնի իմ երեխաներին եւ հոգ կտանեմ նրանց, ինչքան որ դիմանան: Չգիտեմ, կառավարությունը կարո՞ղ է օգնել ինձ նման աղքատին», - ասել է երեխաների հայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել