Չինաստանում նորածինը, որի մահն արձանագրել էին բժիշկները, արթնացել է դիակիզումից մի քանի րոպե առաջ:
Տղան ծնվել էր հունվարի 8-ին Չժեցզյան նահանգում` սահմանված ժամանակից երկու ամիս շուտ: Բժիշկները նրան տեղավորել էին ինկուբատորում, որում նա 23 օր էր անցկացրել: Դրանից հետո ծնողները, չնայած բժիշկների խորհուրդներին, որոշել էին երեխային տուն տանել. նրանք ուզում էին միասին տոնել չինական Նոր Տարին (փետրվարի 8-ը):
Երկու օր անց տղան հիվանդացել էր, նրան հետ էին տարել բուժկենտրոն: Փետրվարի 4-ին բժիշկները նրա մահն էին արձանագրել: Մարմինը դիահերձարանում 23 ժամ մնացել էր ըստ Ցելսիուսի 12 աստիճան ցրտի պայմաններում, գրում է The Independent-ը:
Հաջորդ օրը, երբ երեխային սառնախցիկից հանել էին դիակիզման համար, նորածինը հանկարծակի լաց էր եղել: Աշխատակիցներն անմիջապես կապվել էին նրա ընտանիքի հետ: Դրանից հետո տղային տեղավորել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Բժիշկ Չենը, որը տղային մեռած էր հայտարարել, իր տարակուսանքն է հայտնել. «Ես իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող էր նման հրաշք տեղի ունենալ»: Հիվանդանոցի կառավարիչը նշել է, որ հաստատության անձնակազմը պիտի հիվանդին եւս մեկ անգամ ստուգեր` մահն արձանագրելուց առաջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր