• Latest news

Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին

2 մայիսի, 2016  14:05

Ցյուրիխի համալսարանից ու Կանադայի ու Բրազիլիայի համալսարաններից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են այն վիտամինը, որն ունակ է ազդել որպես «երիտասարդության կենսահեղուկ»: Նրանք հայտնաբերել են, որ այդ վիտամինը ակտիվացնում է բջիջների վերականգնվելու ունակությունները՝ դրանով իսկ դանդաղեցնելով մարմնի օրգաննների ծերացումը:

Այդ հրաշագործ երիտասարդացնող նյութը, որը հայտնի է որպես նիկոտինամիդ ռիբոզիտ՝ B3 վիտամինի տարատեսակն է, որը կոչվում է նաեւ РР վիտամին: Այս նյութին առաջ էլ էին երիտասարդացնող հատկություններ վերագրում: Նոր հետազոտությունը հաստատել է դրա «անթի էյջ» հատկությունը:

Գիտնականները հետեւել են նիկոտինամիդ ռիբոզիդի ազդեցությանը միտոխոնդրիաների՝ բջջային օրգանելաների վրա, որոնք պատասխանատու են օրգանիզմում վնասված հյուսվածքների վերականգնման համար: Գիտնականների խոսքով, միտոխոնդրիաները արձագանքում են օրգանիզմի ուղարկած ազդանշաններին, որպեսզի վերականգնեն վնասված օրգանները, արտադրելով նոր սպեցիֆիկ բջիջներ, սակայն իրենց այս դերը լավ են հաղթահարում միայն երիտասարդ տարիներին:

«Ծեր օրգանիզմում բջիջների հոգնածությունը վատ ռեգեներացիայի ու նույնիսկ որոշակի հյուսվածքներում կամ օրգաններում չարորակ փոփոխությունների հիմնական պատճառներից մեկն է»,- նշել են հետազոտողները:

Սակայն, ինչպես պարզվել է նոր հետազոտության արդյունքում, նիկոտինամիդ ռիբոզիդի ազդեցության տակ միտոխոնդրիալ ակտիվությունը նորից ուժեղանում է: Սա մասնավորապես հաստատել են մկների մասնակցությամբ փորձերը: «Երբ տարեց մկներին նիկոտինամիդ ռիբոզիդ են տվել՝ միտոխոնդրիալ ակտիվությունը ու մկանային ռեգերենացիան նրանց օրգաիզմում զգալիորեն լավացել է»,- պարզել են գիտնականները:

Մասնագետները վստահ են, որ վիտամինի երիտասարդացնող ներգործությունը կարեւոր նշանակություն ունի ռեգեներատիվ բժշկության համար, չէ՞ որ այն զգալիորեն բարձրացնում է միտոխոնդրայի գործառույթների խանգարման հետեւանքով երիտասարդ մարդկանց մոտ առաջացող «տարիքային» հիվանդությունների բուժման արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել