• Latest news

Մեծ Բրիտանիայում ծննդկանները գնալով ավելի հաճախ են ընտրում «դանդաղ կեսարյան հատումը»

24 մայիսի, 2016  17:46

Անգլիացի ծննդկանների շրջանում առավելագույն ժողովրդականություն է վայելում այսպես կոչվող  «դանդաղ կեսարյան հատումը»: Գինեկոլոգները պարզաբանել են, որ այդ մեթոդը ավանդականից տարբերվում է բարձր անվտանգությամբ եւ բնականությամբ: 

Կեսարյան հատման նոր տարբերակը երեխային թույլ է տալիս խոշոր հաշվով ինքնուրույն դուրս գալ մոր փորում արված կտրվածքով: Եվ դա գլխավոր տարբերությունն է սովորական վիրահատությունից, երբ բժիշկները երեխային հանում են, տանում մորից, երբ նա անգիտակից վիճակում է: Ծննդկանը այժմ կարող է հետեւել գործընթացին եւ, ինչպես բնական ծննդաբերության ընթացքում, իր երեխային կրծքին սեղմել: Այդ մարմնական շփումը, վստահ են մասնագետները, ամրապնդում է հոգեբանական կապը:  

«Դանդաղ կեսարյանը» մորը եւ երեխային թույլ է տալիս ավելի հեշտ հաղթահարել սթրեսը եւ նորածնին հարմարվելու ավելի մեծ ժամանակ է տրամադրում: Ծննդյան գործընթացը միջինը չորս րոպե է տեւում: Այն մանրամասնորեն նկարագրել են   The Daily Mail-ի հոդվածում. նախ բժիշկները փոքր կտրվածք են անում եւ հանում են երեխայի գլուխը, հետո երեխային թույլ են տալիս ինքնուրույն, առանց շտապելու դուրս գալ արգանդից: Համարվում է, որ այդ ընթացքում նա սովորում է ներարգանդային պայմաններից տարբեր պայմանների` բարձր աղմուկներին, վառ լույսին, ջերմային գործոններին: 

Բրիտանացի մայրիկներից մեկը` Սառա Սոնդերսը, որը վերջերս  «դանդաղ կեսարյան» է տարել, վիրահատարանում արված տեսանյութը տեղադրել է YouTube-ում` այլ աղջիկների ցույց տալու, թե իր համար որքան հարմարավետ էր դա: «Եթե դուք ի վիճակի չեք բնական եղանակով ծննդաբերելու, բնական կեսարյան հատումը ձեզ համար լավագույն տարբերակը կլինի», - գրել է նա տեսահոլովակի տակ: 

«Դանդաղ կեսարյանի» մեթոդը մշակել են Չելսիում Շառլոտ թագուհի հիվանդանոցի գինեկոլոգները ավելի քան տասը տարի առաջ:  Այսօրվա դրությամբ այն մատչելի է տվյալ բժշկական հաստատության եւ Մեծ Բրիտանիայի մի քանի մասնավոր կլինիկայի հիվանդներին:  Նման եղանակով ծնված երեխաների մոտ շնչառական ավելի քիչ խնդիրներ են նկատում, որոնք այնքան հաճախակի են ստանդարտ կեսարյան հատման դեպքում: Երկու ամիս անց մասնագետները նոր մեթոդի կլինիկական հետազոտություն կկատարեն, եւ եթե այն պաշտոնապես ճանաչվի որպես պակաս ռիսկային, այն կներդնեն բրիտանական հիվանդանոցներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել