Որոշ դեպքերում աուտիզմը կարող է ի հայտ գալ նախքան ծնունդը, ասում են ամերիկյան գիտնականները։ Նրանք այդ եզրակացությանն են եկել՝ հետազոտելով մահացած երեխաների ուղեղը: Նրանք հայտնաբերել են, որ աուտիզմով երեխաների մոտ հյուսվածքները նորմայի մեջ չեն եղել:
Ուղեղի չկազմավորված բջիջների կլաստերները՝ հյուսվածքի տեսքով հայտնաբերվեցին ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է սոցիալ վարքի, զգացմունքների, շփման համար. այն ամենի համար, ինչը դժվարությամբ է տրվում աուտիզմով հիվանդ երեխաներին, հաղորդում է Fox News-ը:
Աուտիզմով հիվանդ երեխաների 11-ից 10-ի մոտ հայտնաբերվեցին նման շեղումներ, իսկ առողջ երեխաներից՝ միայն մեկի մոտ: Այս երեխաների ուղեղները մահվանից հետո հանձնվել են ի շահ գիտության: Մահվան պատճառները ընդգրկում էին՝ ջրահեղձ լինելը, դժբախտ պատահարները, ասթման եւ սրտային հիվանդությունները:
Բարդ լաբորատոր ստուգումից հետո, հետազոտողները կարողացան հաստատել, որ կլաստերային դեֆեկտները առաջանում են հղիության 2-րդ կամ 3-րդ ամսում:
Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձել են գտնել աուտիզմի առաջացման պատճառը: Նախքան պարզաբանելը, որ հիվանդությունը առաջանում է դեռ մոր արգանդում, գիտնականները կարծում էին, որ աուտիզմի խթանիչ գործոն է վաղաժամ ծննդաբերությունը և բեղմնավորման ընթացքում հոր տարիքը:
ԱՄՆ-ի հոգեբանական առողջության ինստիտուտի տնօրեն Թոմաս Ինսելը հայտնել է, որ հեղինակները օգտագործել են առաջավոր մեթոդներ, որպեսզի ավելի հանգամանորեն ուսումնասիրեն բջջային եւ մոլեկուլային մարկերները: Բայց հետազոտությունը հարկ է համարում բացահայտել ուղեղի հյուսվածքը՝ աուտիզմի առաջացումը ավելի լավ հասկանալու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day