• Latest news

Գիտնականներն արյան զանգվածային արտադրության միջոց են առաջարկել

26 մարտի, 2017  12:36

Հետազոտողներն արյան զանգվածային արտադրության միջոց են առաջարկել, որը հեղափոխական միջոցի կոչման է հավակնում: Բրիստոլի համալսարանի մասնագետները մեթոդ են ներկայացրել, որն ապագայում թույլ կտա գրեթե անսահմանափակ քանակությամբ արյուն արտադրել: Գիտնականները հոդվածը հրապարակել են Nature Communications պարբերականում:

Արհեստական արյան արտադրությունը հնարավոր է նաեւ մեր օրերում: Դրա համար մասնագետները արյուրաստեղծ ցողունային բջիջներ են օգտագործում, որոնք կարող են մինչեւ 50 հազար արյան կարմիր բջիջներ՝ էրիտրոցիտներ արտադրել:

Միայն մեկ արյուրաստեղծ ցողունային բջիջ ունենալով՝ հնարավոր է եղել վերականգնել մկան արյունաստեղծ հյուսվածքն այն բանից հետո, երբ այն ամբողջությամբ ոչնչացել է ճառագայթման հետեւանքով: Վաղ փուլում ցողունային բջիջների օգտագործումը թույլ է տվել բարձր արդյունքներ արձանագրել: Հետազոտության հեղինակներից Յան Ֆրեյնի խոսքով՝ այն էրիտրոցիտների կայուն արտադրության ունակություն է ցուցադրել, որոնք կլինիկական օգտագործման ենթակա են: Գիտնականներն արդեն մի քանի լիտր արյուն են ստացել:

Նման արդյունքների հաջողվել է հասնել հատուկ լաբորատոր պայմաններում: Առայժմ սարքավորում գոյություն չունի, որը թույլ կտա նոր մեթոդն ամենուր կիրառել: Բացի այդ՝ հետազոտողները խոստովանել են, որ մեթոդը դեռեւս լրամշակման կարիք ունի: Այլ կերպ ասած՝ արհեստական ճանապարհով ստացված արյան փոխներարկումը հիվանդներին ավելի թանկ կարժենա, քան դոնորական արյունը: Այնպես որ՝ մեթոդն առաջին հերթին օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք հազվագյուտ արյան խմբեր ունեն:

Անկախ օգտագործվող մեթոդից՝ արհեստական արյունը մի շարք առավելություններ ունի դոնորականի նկատմամբ: Օրինակ՝ վարակների վտանգը նվազագույնի է հասնում, բացի այդ՝ նման արյունն ավելի հեշտ է պահպանել: Արհեստական արյան թերություններից են տոքսիկայնության բարձր մակարդակը:

Արհեստականորեն աճեցված էրիտրոցիտների առաջին ներարկումը հիվանդին հաջողությամբ կատարել են 2011 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել