Գերմանիայում ակնկալում են հաջորդ շաբաթ օրենք ընդունել, որի համաձայն՝ այն ծնողները, որոնք երեխաների պատվաստման մասին տեղեկանք չեն ներկայացնի, 2.500 դոլարի չափով կտուգանվեն: Այս մասին գրում է Reuters-ը:
Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից: Օրինագծի համաձայն՝ մանկապարտեզներն իշխանության ներկայացուցիչներին կտեղեկացնեն այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են պատվաստել երեխաներին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 10 երկրներում այս օրերին կարմրուկի համաճարակ է նկատվում, որը սկսվել է դեռեւս տարեսկզբին: Որոշ մասնագետների կարծիքով՝ պատճառը բնակչության պատվաստումների ոչ բավարար մակարդակն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր