• Latest news

Ամերիկուհուն ձերբակալել են երեխային հաճախ բժշկի տանելու համար

14 դեկտեմբերի, 2017  19:44

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհին ձերբակալվել է իր որդու բժիշկներից ստացված բողոքներից հետո, հաղորդում է Fox News- ը: Բժիշկները հայտնել են, որ ութ տարվա ընթացքում Քեյլեն Բոուենը 323 անգամ դիմել է տարբեր բժշկական հաստատություններ, նրա որդի Քրիսթոֆերին վիրահատել են 13 անգամ:

Կնոջ խոսքով՝ երեխան մահանում է գենետիկական հիվանդությունից, պայքարում է քաղցկեղի դեմ, ինչպես նաեւ տառապում է մի քանի այլ հիվանդություններից:

Բացի այդ, մայրը փորձել է կազմակերպել թոքերի փոխպատվաստում որդու համար, ինչպես նաեւ՝ դրամահավաք համացանցում:

Արդյունքում պարզվել է, որ երեխային վերագրված եւ ոչ մի հիվանդություն գոյություն չունի: Կնոջը ձերբակալել են եւ կալանքի տակ են պահում որդուն ֆիզիկական վնաս պատճառելու համար:

Տղայի հայրը պնդում է, որ նա վաղուց էր փորձում սեւեռել իշխանությունների ուշադրությունը որդու հետ տեղի ունեցողի վրա: «Սակայն ամեն անգամ, երբ ես դիմում էի դատարան, նրանք անում էին ամեն ինչ, որպեսզի ես ինձ զգամ ինչպես աշխարհի ամենավատ մարդը», - մանրամասնել է հայրը:

Այժմ Բոուենների 3 զավակները գտնվում են տեղական իշխանությունների խնամակալության տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել