Նեյրոֆիզիոլոգներին հաջողվել է լուծել Բուրիդանի ավանակի փիլիսոփայական պարադոքսի հանելուկը, որը պետք է ընտրություն կատարեր երկու միանման խոտի դեզերի միջեւ:
Journal of Neuroscience-ը հայտնում է, որ փորձարկմանը ներգրավվել է 20 մարդ, որոնց չեն տեղեկացրել հետազոտության էության մասին: Կամավորները ենթադրել են, որ գիտնականներն ուսումնասիրում են տարբեր մակնիշի չիփսերի հանդեպ ուղեղի համային կենտրոնների ռեակցիան:
Մինչդեռ, փորձագետներն իրականում ՄՌՏ միջոցով նրանց ուղեղի աշխատանքը վերլուծել են այն ժամանկահատվածում, երբ նրանք պետք է ընտրություն կատարեին չիփսերի եւ միանման արժեքային կարգի միջեւ:
Հետազոտության ավարտին փորձարկվողներին չիփսերի լուսանկարներ են ցույց տվել եւ խնդրել են պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են նրանք հենց այդ մակնիշն ընտրել:
Ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ մարդն իրականում իր ընտրությունը վատ է մտապահում: Այսպես՝ մասնակիցները միայն 30 տոկոս դեպքերում են հիշել ընտրած չիփսերը, իսկ եւս 20 տոկոս դեպքերում իրենց ընտրությունը պատահաբար են կռահել:
Կամավորների ուղեղի աշխատանքի անալիզը վկայում է այն մասին, որ նախապատվությունները կարող են փոխվել ընտրություն կատարելու պահին: Սա նշանակում է, որ նույնիսկ արմատացած նախապատվություններն ունեն ժամանակավոր, այլ ոչ թե մշտական բնույթ, եւ դրանք կարելի է փոփոխել արտաքին գործոնների ազդեցությամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր