• Latest news

Գեղեցկության նախկին թագուհին սիլիկոնային կրծքերի պատճառով գամվել էր անկողնուն եւ մտորում էր ինքնասպանության մասին (ֆոտո)

18 հունվարի, 2019  15:32
Կրծքի սիլիկոնային իմպլանտները կործանել են գեղեցկության նախկին թագուհու կյանքը եւ նրան հասցրել ընդհուպ ինքնսպանության մտքերի:

The Daily Mail-ը հայտնում է, որ նախկին «Միսիս Վիրջինիան»՝ 38-ամյա Բրենդի Փոուփը, սիլիկոնային իմպլանտները դրել էր 2009 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր նրա առողջական վիճակը սկսել էր աստիճանաբար վատթարանալ: Կնոջ մոտ, մասնավորապես, սկսվել էին՝ հեղձուկ, սրտխառնոց, ձեռքերի կարկամում, մկաններում, հոդերում եւ կրծքավանդակում ցավեր: 2011 թվականին նրա մոտ ախտորոշվել է գաստրոպարեզ, իսկ 2016-ին՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ:

Բրենդին շատ մասնագետների է այցելել, սակայն նրանք մերժում էին անգամ միտքը, որ նրա դժբախտությունների պատճառը սիլիկոնային իմպլանտներն են: Արդյունքում կինն իրեն, ամուսնուն եւ երեք երեխաներին համոզել է, որ ավելի լավ է առանց իրեն ապրեն, քանի որ իր խախտված առողջությամբ նրանց համար իսկական բեռ էր դարձել:

Կրծքի առաջին մեծացումը կինը կատարել է 2004 թվականին, երկու հղիություններից հետո, որոնք բացասաբար են անդրադարձել նրա կազմվածքի վրա: Այդ ժամանակ Բրենդիին տեղադրել էին աղային իմպլանտներ: Դրանք, սակայն, նրան մշտապես անհարմարություններ էին պատճառում, եւ կինը որոշել է սիլիկոնայինով փոխարինել:

Ստացված արդյունքի ուրախությունը երկար չի տեւել. շուտով կինն անգամ չի կարողացել անկողնուց վեր կենալ: «Արթնանալով՝ ես աղոթում էի, որ կարողանամ այս վիճակը հաղթահարել: Ամեն մի օրը ինձ համար իսկական պայքար էր»,- պատմում է Բրենդին:

«Ես ստիպված եմ եղել շփվել այքան մեծ թվով բժիշկների հետ, որ նույնիսկ հաշիվն եմ կորցրել: Սակայն նրանցից ոչ մեկն ինձ չի ասել, որ խնդիրները կարող էին թաքնված լինել իմպլանտների մեջ»,- նշում է նա:

Կինը որոշել է ինքնուրույն ուսումնասիրել սիլիկոնային իմպլանտների կողմնակի էֆեկտները: Հավաքած տեղեկությունները, ինչպես նաեւ այլ կանանց հետ շփումները, որոնք բախվել էին կրծքի մեծացման համանման հետեւանքների, նրան դրդել են սիլիկոնի հեռացում կատարել, ինչը նրան է, վերջապես, վերադարձրել կորցրած առողջությունը:

 

Source: The Daily Mail

Photos: MDWfeatures/Brandi Pope

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել