Մասնագետներին հաջողվել է պարզել, թե մարզումներն օրվա որ ժամին են առավել արդյունավետ: Վեյցմանի անվան գիտահետազոտական ինստիտուտի (Իսրայել) մի խումբ գիտնականների հետազոտության համաձայն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լավագույն արդյունք է ապահովում երեկոյան:
Medical Xpress-ը հայտնում է, որ փորձի շրջանակում մկները պետք է մարզվեին վազքուղում: Հատկապես երեկոյան էր կրծողների օրգանիզմում մետաբոլիտ ZMP մակարդակը բարձրանում, որը գործարկվում էր էներգիայի արտադրման եւ ճարպի այրման ժամանակ: Մասնագետներն այն անվանել են AICAR պեպտիդի «էնդոգեն նմանակ», որը մարզիկներն ընդունում են դիմացկունության բարձրացման համար:
Համանման պատկեր է ստացվել մարդկանց մասնակցությամբ թեստերի ժամանակ: Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ի տարբերություն առավոտյան եւ ցերեկային մարզումների, երեկոյան մարզումներն ընթանում են թթվածնի նվազ սպառմամբ: Դրա շնորհիվ ֆիզիկական ակտիվության արդյունավետությունը մեծանում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր