• Latest news

Աչքերի մակերեւույթի բակտերիաները կարող են հիվանդություններից պաշտպանել

25 հունիսի, 2019  09:47

Աչքերի մակերեւույթին բնակվող բակտերիաները կարող են ինչպես պաշտպանել մի ամբողջ շարք հիվանդություններից, այնպես էլ նպաստել դրանց զարգացմանը:

Live Science-ը փոխանցում է, որ աչքերի միկրոֆլորան փոխող միջոցները կարող են իսկական հեղափոխություն կատարել ակնաբուժության ոլորտում:

Աչքի, այսպես կոչված, «բազային» միկրոֆլորան կախված է տարիքից, էթնիկ պատկանելությունից, բնակության վայրից, հիվանդությունների առկայությունից եւ կոնտակտային լինզաներ կրելու փաստից: «Բազային» միկրոֆլորան ներառում է բակտերիաների 4 հիմնական տեսակ՝ ստաֆիլոկոկեր, դիֆթերոիդներ, պրոպիոնային բակտերիաներ եւ ստրեպտոկոկեր: Մարդկանց 65 տոկոսի աչքերի մակերեւույթին կարելի է գտնել նաեւ ТТ հեպատիտի վիրուս:

Գիտնականները որոշել են պարզել՝ աչքերի մակերեւույթի բակտերիաները կարո՞ղ են արդյոք իմունային պատասխան խթանել՝ աչքը պաշտպանելով Pseudomonas aeuruginosa-ի նման վտանգավոր ախտածիններից:

Գիտնականները դեռեւս 2016 թվականին ենթադրել էին, որ պաշտպանող բակտերիաները բնակվում են աչքերի կողքին: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աչքերի մակերեւույթին է բնակվում Corynebacterium mastitidis (C. mast) բակտերիան: Այն խթանում է իմունային բջիջները՝ դրանց ստիպելով հակամանրէային միացություններ արտադրել եւ լորձային հեղուկում բակտերիաները սպանել: Այն մարդկանց շրջանում, ում աչքերում գտել էին Corynebacterium mastitidis, Candida albicans-ով եւ Pseudomonas aeuruginosa-ով վարակվելու հավանականությունը զգալիորեն փոքր էր. սրանք ախտածիններ են, որոնք կարող են կուրություն առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել