Յելի համալսարանից գիտնականները հայտնաբերել են Juul էլեկտրոնային ծխախոտներից առողջության համար վնասը: Պարզվել է, որ տաքանալու ժամանակ բուրավետիչները թոքերի համար վտանգավոր տոքսիկ նյութեր են առաջացնում, որոնք նշված չեն պիտակի վրա:
Հետազոտողներին հետաքրքրել են այն նյութերը, որոնք կիրառվում են Creme Brulee եւ Cool Cucumber-ի բուրավետ արտադրությունում: Պարզվել է, որ տաքանալու ժամանակ դրանց մի մասը առաջացնում են ացետալներ, որոնք թոքերի վրա գրգռող ազդեցություն են թողնում:
Ընդ որում ացետալների 60-70 տոկոսը էլեկտրոնային ծխախոտներ օգատգործողները շնչում են գոլորշու միջոցով:
Փորձագետների գնահատականներով՝ միայն ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտները ավելի քան 2 մլն մարդ է օգտագործում, ընդ որում դրանց մեծամասնությունը նախընտրությունը տալիս է Juul կոմպակտ սարքերին, որոնք նման են USB-ին: Juul-ը չափազանց տարածված է երիտասարդության շրջանում, ինչը նաեւ Յելի համալսարանից գիտնականներին Դյուկի համալսարանի հետ համագործակցությամբ դրդել է համապատասխան հետազոտություններ անցկացնել:
Բացի ացետալների ձեւավորումից մասնագետներին ցնցել է Juul բուրումնավետ կապսուլայում վանիլինի քանակությունը: Փոքր քանակությամբ վանիլինը վտանագվոր չէ, սակայն արդյունաբերական մասշտաբներով (օրինակ՝ խոշոր հացի փռերում) որոշ սահմանափակումներ են գործում:
Ինչ վերաբերոքւմ է ացետալներին, ապա դեպքերի մեծամասնությունում, դրանք ձեւավորվում են գլիցերինի հետ ռեակցիայի հաշվին, որը մտնում է էլեկտրոնային ծխախոտների կազմում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր