• Latest news

Ինչպե՞ս է տուժում կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ աշխատող բժիշկների հոգեկանը. JAMA Network Open

27 մարտի, 2020  12:29

Բժիշկները, բուժքույրները եւ այլ բուժաշխատողներ, որոնք այսօր COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են, լուրջ սթրեսի են ենթարկվում: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրաաարակվել են JAMA Network Open-ում:

Հետազոտության հեղինակները 1256 բժիշկների եւ բուժքույրների մոտ հոգեկան ախտանիշների սքրինինգ են անցկացրել: Նրանք աշխատել են Չինաստանի 34 հիվանդանոցներում հունվարի վերջից մինչեւ փետրվարի սկիզբը: Մասնակիցների 60,5%-ն աշխատել է Ուհան քաղաքում՝ կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում:

Ամենատարածված խնդիրը, որի հետ բախվել են բուժաշխատողները, եղել է հոգեբանական սթրեսը՝ 71,5%-ի մոտ: Այլ տարածված խնդիրներից են եղել դեպրեսիան (50,4%), անհանգստությունը (44,6%) եւ անքնությունը (34%):

Հետաքրքիր է, որ ամենից հաճախ հոգեկան խնդիրների հետ են բախվել Ուհանից բուժքույրները:

«Նրանք հոգեբանական սթրեսի են ենթարկվել: Եթե դու առաջնագծում բուժքույր ես, ապա դեպրեսիան, անհանգստությունն ու անքնությունը նորմալ արձագանք է…»,-ասել է սոցիոլոգ Քրիսթին Քարթերը Business Insider-ին տված հարցազրույցում:

Գիտնականների կարծիքով՝ բուժաշխատողների հոգեկան առողջության պաշտպանության համար հավելյալ օգնություն է պահանջվում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է