• Latest news

Վրաստանում ամուսինը 2 շաբաթ խնամել է կորոնավիրուսով հիվանդ կնոջը եւ չի վարակվել. Newsgeorgia

1 ապրիլի, 2020  11:00

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տղամարդը 2 շաբաթ խնամել է իր կնոջը, որի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա կար: Չնայած ամուսիններն ամբողջ ժամանակ եղել են նույն հիվանդասենյակում, ամուսինը չի վարակվել: Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն՝ վկայակոչելով Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեին:

Ցերցվաձեի խոսքով՝ այս ամուսնական զույգը առաջին պացիենտների թվում էր, որ կլինիկա է ընդունվել կորոնավիրուսային ինֆեկցիայի կասկածով: Հիվանդությունը հաստատվել էր միայն կնոջ մոտ, բայց ամուսինը ցանկացել էր մնալ նրա հետ մինչեւ բուժման կուրսի ավարտը: Եվ այս ընթացքում չի վարակվել:

Ըստ ամենայնի, կորոնավիրուսն ամենեւին բոլոր մարդկանց չի փոխանցվում, որոնք շփվել են վարակակրի հետ: Սա հաստատում է խոստովանահայրերի պատմությունը, որոնք վերադարձել էին իրանյան Ղումայից (մուսուլման շիաների ուխտագնացության կենտրոնը): Ցերցվաձեն հայտնել է, որ խոստովանահայրերը վերադառնալուց հետո չեն ցանկացել իրարից բաժանվել եւ միասին են մնացել:

«Նրանք սկզբունքորեն իրարից չեն բաժանվել: Մենք նրանց ասում էինք՝ գնացեք, դուք վարակված չեք, բայց նրանք մնում էին հիվանդասենյակում: Վարակը նրանց չի փոխանցվել, չնայած 2 շաբաթ ապրել են միեւնույն սենյակում»,- ասել է Ցերցվաձեն:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 108-ի: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 17-ով: Առողջացել է 21 պացիենտ: Կարանտինում է շարունակում մնալ 4995 մարդ, ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 278:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել