• Latest news

Կորոնավիրուսի համավարակի զարգացման երեք սցենար կա. մասնագետ

20 մայիսի, 2020  13:25

Չկա ոչ մի փորձագետ կամ աղբյուր, որը կկարողանար հերքել կորոնավիրուսային ինֆեկցիայի երկրորդ կամ երրորդ ալիքի հնարավորությունը: Այսպիսի կարծիք է հայտնել Իաշվիլիի անվան Թբիլիսիի մանկական կենտրոնական հիվանդանոցի (Վրաստան) բուժտնօրեն Իվանե Չխաիձեն:

Կա իրադարձությունների զարգացման 3 հնարավոր սցենար, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Ըստ առաջին սցենարի՝ COVID-19-ի տարածման ներկայիս ալիքը ամենաբարձրն է եւ մարող ռեժիմում կտեւի միջինը մոտ 2 տարի, որի ընթացքում կդիտվեն բռնկումներ, բայց արդեն ոչ այդքան ուժեղ, որքան համաճարակի ամենասկզբում: Սա նշանակում է, որ աշնանը-ձմռանը արդեն հաջորդ ալիքի ժամանակ վարակվածներն ավելի փոքրաթիվ կլինեն:

Ըստ երկրորդ սցենարի՝ համաճարակի երկրորդ ալիքը կարող է ավելի ուժեղ լինել, քան առաջինը: Այդպես է եղել, օրինակ, 2009-2010 թվականների գրիպի վիրուսի համավարակի ժամանակ, երբ առաջին ալիքի ժամանակ Վրաստանում մահացել էր 33 մարդ, իսկ հաջորդ ալիքի ժամանակ՝ կրկնակի ավելի շատ:

Ինչ վերաբերում է երրորդ սցենարին, ապա դրա համաձայն՝ կորոնավիրուսն արդիական կլինի 2 տարի շարունակ, բայց կտարածվի արդեն շատ ավելի պակաս ինտենսիվությամբ: Այսպիսի սցենարի օրինակ է «իսպանկա» գրիպի համաճարակը, որը սկսվեց 1918 թվականին եւ տեւեց մինչեւ 1920 թվականը՝ ունենալով մի քանի ալիք:

Մասնագետի խոսքով՝ հաշվի առնելով վիրուսային համավարակների տարածման ամբողջ համաշխարհային փորձը, անհրաժեշտ է պատրաստվել COVID-19-ի երկրորդ ալիքին:

«Մենք բոլորս պետք է սպասենք երկրորդ, երրորդ ալիքների շարունակմանը: Ամենագլխավորն է դրան պատրաստ լինելը եւ հիշելը, որ ամռանը վիրուսի դեպքերի նվազումը չի նշանակում, որ վիրուսն այլեւս չի վերադառնա: Վիրուսն անպայման կվերադառնա, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք: Մենք պետք է հետեւենք բոլոր հանձնարարականներին, սովորենք ապրել կորոնավիրուսի հետ միասին»,- ասել է Չխաիձեն:

Նրա խոսքով՝ հաջորդ մի քանի ամիսները՝ հունիսը, հուլիսը, օգոստոսը եւ սեպտեմբերը, ամենայն հավանականությամբ, համեմատաբար հանդարտ կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել