• Latest news

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն հունիսին

26 մայիսի, 2020  14:48

«Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական ​​կենտրոնը հունիսի 29-ից նախատեսում է սկսել կոոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է հաստատության գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

Ըստ նրա՝ ուսումնասիրություններին կմասնակցի 3 խոստումնալից դեղամիջոց, եւ գիտնականներն առաջ են ընթանքում «ըստ ժամանակացույցի»: Մինչեւ հունիսի վերջ նախատեսվում է ստանալ կենդանիների վրա արված փորձարկումների արդյունքները եւ սպասել ՌԴ առողջապահության նախարարության թույլտվությանը, ինչից հետո կսկսվեն նաեւ փորձարկումները մարդկանց վրա:
Մակսյուտովը նշել է, որ նախապատրաստվում է պատվաստանյութերի զանգվածային արտադրությունը:

«Հուսով ենք, որ բնակչության պատվաստումը կսկսվի ամենակարճ ժամկետներում պատվաստանյութի գրանցումից հետո: Պատվաստումը կարող է պարտադիր դառնալ, եթե կորոնավիրուսն անընդհատ շրջանառվի»,- նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել