• Latest news

Արյան նոր թեստը թույլ կտա գնահատել մարդու ֆիզիկական վիճակը

1 հունիսի, 2020  13:59

Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները նոր թեստ են մշակել, որը թույլ կտա գնահատել մարդու ֆիզիկական կոնդիցիան:

Ինչպես հայտնում է Medical Express-ը, մշակման հեղինակները առանձնացրել են մոլեկուլյար մարկերներ, որոնք կապված են առանցքային կենսաբանական պրոցեսների հետ, ներառյալ՝ մետաբոլիզմը, իմունիտետը, թթվային սթրեսն ու սրտանոթային համակարգի աշխատանքը: Այդ մարկերների ցուցանիշները գրանցվել են 36 կամավորների մոտ ինտենսիվ ֆիզիկական վարժությունների պահին եւ մինչ մարզումները՝ հանգստի վիճակում:

Տվյալ մարկերները կապել են VO2max թեստին, որը չափում է ինտենսիվ մարզումների ժամանակ մարդու թթվածնի օգտագործումը:

Պարզվել է, որ մարզումներից հետո առաջին երկու րոպեներին եղել է մոլեկուլյար ակտիվության ինտենսիվություն: Երկու րոպե անց արյան նմուշները ցույց են տվել, որ օրգանիզմը յուրացնում է որոշ ամինաթթուներ էներգիայի արտադրման համար: Գլյուկոզայի յուրացումը տեղի է ունեցել մոտ 15 րոպե անց: 

Հետաքրքիր է, որ ինսուլինի նկատմամբ կայունությամբ մարդկանց մոտ մարզումներից հետո իմունային համակարգը թուլացել է: Իսկ ֆիզիկական լավ վիճակում գտնվող մարդկանց մոտ ցուցանիշների բնորոշ փոփոխություններ են հայտնաբերվել:

Ընդհանուր առմամբ գիտնականները հավաքել են հազար մոլեկուլներից հավաքածու, ներառյալ՝ իմունիտետի, մետաբոլիզմի եւ մկանային ակտիվության մարկերներ, որոնք կապված են մարդու աէրոբիկ պատրաստվածության հետ:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել