• Latest news

Մինչեւ 2050 թվականը մարդկությունը կհրաժարվի երեխա ունենալու համար սեքսից. գիտնական

24 հուլիսի, 2020  23:21

Մինչեւ 2050 թվականը մարդկությունը կհրաժարվի երեխա ունենալու համար սեքսից, իսկ բեղմնավորումը մեծ մասամբ տեղիկունենա արհեստականորեն: Մարդիկ սեռական հարաբերություններ կունենան միայն ն հաճույքի համար, այլ ոչ թե երեխաներ բեղմնավորելու: Նման ապագա դեռեւս իր կյանքի ընթացքում կանխատեսել է Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Կառլ Ջերասին:

Ինչպես հայտնում է National Geographic-ը, պրոֆեսոր Ջերասին կարծում էր, որ արհեստական բեղմնավորման (ԷԿՕ) ընթացակարգը, որին այսօր դիմում են միայն բժշկական ցուցումների առկայության դեպքում, եթե բնական բեղմնավորումը անհնար է այս կամ այն պատճառով, ապագայում ավելի ու ավելի հաճախ կօգտագործվի աշխարհի բոլոր զարգացած երկրներում:

Բացառված չէ, որ տղամարդիկ եւ կանայք սառեցնեն իրենց կենսանյութը, այնուհետեւ ստերիլիզացվեն, որպեսզի չմտածեն անցանկալի հղիության մասին: Այս մոտեցումը թույլ կտա մարդկանց չմտածել երեխա ունենալու համապատասխան տարիքի մասին եւ կարիերայով զբաղվել:

Այս մոտեցումը, մասնագետի կարծիքով, թերություններ չի ունենա: Կանայք կկարողանան խուսափել անցանկալի հղիություններից, հետեւաբար, աբորտներ անհրաժեշտություն չի լինի:

Կառլ Ջերասին մահացել է 2015-ին, 91 տարեկան հասակում: Նա հայտնի է որպես հակաբեղմնավորիչների ստեղծող եւ մի քանի գրքերի, այդ թվում՝ բանաստեղծությունների ու ֆանտաստիկ նովելների հեղինակ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է