• Latest news

Ի՞նչը կարող է նվազեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունավետությունը

19 հունվարի, 2021  23:28

Դեպրեսիան, սթրեսը կամ մենակությունը փոխում են պատվաստանյութին իմունային պատասխան զարգացնելու մարմնի ունակությունը: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Association for Psychological Science (APS) միջազգային կազմակերպության մասնագետները:

Ինչպես փոխանցում է The Indian Express-ը, սա կարող է վերաբերել կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերին: Իսկ պատվաստումների արդյունավետությունը բարձրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել սպորտով եւ պատվաստանյութ ստանալուց մեկ օր առաջ լավ քնել:

Փորձագետները խոստովանում են, որ, չնայած պատվաստումների տարածված ներդրմանը, բոլորը չէ, որ անմիջապես կզգան դրա առավելությունները: Իմունային պատասխանը կարող է կախված լինել մի շարք գործոններից՝ շրջակա միջավայր, գենետիկա, ֆիզիկական եւ մտավոր առողջություն եւ այլն: Եւ սա տագնապալի է շատ մասնագետների համար, քանի որ համավարակը, սոցիալական մեկուսացումը, տնտեսական խնդիրները եւ այլ սթրեսային գործոններ հոգեկան առողջության ճգնաժամ են առաջացրել աշխարհում շատ մարդկանց մոտ:

Պատվաստանյութի արդյունավետությունը սովորաբար գնահատվում է նրանով, թե ինչպես է այն ազդում հարուցիչի հանդեպ հակամարմինների արտադրության վրա: Ուսումնասիրության շրջանակներում APS-ի մասնագետները առավելագույն ուշադրություն են դարձրել հակամարմինների արձագանքին, չնայած սա հարմարվող իմունային պաշտպանության պատասխանի միայն մեկ կողմն է: Պարզվել է, որ հոգեբանական եւ վարքային գործոնները իրականում կարող են մեծացնել իմունիտետի զարգացման ժամանակը, ինչպես նաեւ կրճատել իմունային պաշտպանության տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել