Հավկիթը պարունակում է բազմաթիվ օգտակար սննդանյութեր, բայց պատրաստի ուտեստի արժեքը կախված է դրա պատրաստման եղանակից:
Ինչպես պատմում է Eat This, Not That!-ը, սննդաբան Քեթրին Բասբաումը խորհուրդ չի տալիս ձվածեղը կարագով տապակել:
«Հավկիթներն իրենց բնույթով հարուստ են սպիտակուցներով եւ քիչ հագեցած ճարպեր են պարունակում»,- ասել է մասնագետը: «Բայց բավական է կարագ ավելացնել, եւ հագեցած ճարպերի պարունակությունը կտրուկ բարձրանում է: Իսկ դա բոլորովին ցանկալի չէ, քանի որ հագեցած ճարպերի ավելցուկը սերտորեն կապված է սրտի հիվանդությունների հետ»:
Նույն խնդիրներին է հանգեցնում կոկոսի յուղի, բեկոնի ճարպի օգտագործումը կամ ջեռոցում հավկիթների պատրաստումը։
Սննդաբան Ռեբեկա Ուաշուտան, իր հերթին, խորհուրդ է տալիս ձվերը բուսական յուղով տապակելիս խուսափել չափազանց բարձր ջերմաստիճանից:
«Բարձր ջերմաստիճանում պատրաստելըը յուղի օքսիդացում է առաջացնում»,- ասել է մասնագետը: «Դա կարող է օրգանիզմում բորբոքային պրոցեսների հանգեցնել»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր