Կորոնավիրուսի դեմ ռուսական EpiVacCorona պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի միանգամից երեք շտամների դեմ, կարծում են «Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի մասնագետները, որտեղ էլ մշակվել է այս պատվաստանյութը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հետազտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի արտադրած հակամարմինները չեզոքացնող ազդեցություն ունեն «դասական», ինչպես նաեւ բրիտանական ու հարավաֆրիկյան շտամների դեմ:
Բացի այդ, ըստ մասնագետների, հետազոտության արդյունքները հիմք չեն տալիս կասկածելու դեղամիջոցի անվտանգության եւ հակամարմինների առաջացմանը դրդելու ունակության հարցում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր