• Latest news

Ի՞նչ վտանգավոր հետեւանք կարող է թողնել COVID-19-ը

22 հուլիսի, 2021  19:39

Կորոնավիրուսը, հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող է մեկնարկել վաղաժամ ծերացման գործընթացը։ Այդ կարծիքն է հայտնել նեւրոլոգ Էրքին Շամսիեւը։

«Ցավոք, կորոնավիրուսային վարակը, հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող է առաջացնել ոչ միայն թոքերի թրոմբոզ, այլ նաեւ գործարկել անցանկալի գործընացներ, օրինակ, վաղաժամ ծերացում։ Դա կապված է ինչպես նյարդային հյուծման հետ հիվանդության պատճառով սթրեսի ֆոնին (վարակված մարդը բարոյապես սպառվում է, նրա մոտ ի հայտ են գալիս ֆոբիաներ, վախեր), այնպես է օրգանիզմի վրա վիրուսի բնական ազդեցության հետ»,-ասել է Շամսիեւը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ թոքերի ախտահարման դեպքում օրգանիզմում խախտվում է գազափոխանակությունը, հետեւաբար՝ դեպի ուղեղ թթվածնի մատակարարման գործընթացը։ Առողջացած պացիենտները հաճախ բողոքում են էնցեֆալոպատիայի մասին՝ հիվանդություն, որի դեպքում փոխվում է ուղեղի հյուսվածքը, ինչը հանգեցնում է դրա գործառույթի խանգարմանը։

«Պացիենտները, որոնք տեղափոխվում են քովիդային կենտրոններ, հաճախ բողոքում են գլխացավի, գլխապտույտի, հոռատության նյարդի, առաջին գլխուղեղային նյարդի վերաբերյալ, որի կորիզը գտնվում է գլխուղեղում»,-անշել է Շամսիեւը։

Նրա խոսքով՝ մարդը, որը վարակվել է կորոնավիրուսով, պարտադիր պետք է ամրապնդի թուլացած իմունիտետը։

«Անհրաժեշտ է զբաղվել լողով, սպորտով, ֆիթնեսով, ճիշտ սնվել, ազատվել ավելորդ քաշից, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին, հրաժարվել ծխախոտից եւ ալկոհոլից; եթե մարդը տառապում է ավիտամինոզով, պետք է ուտել բանջարեղեն եւ մրգեր։ Այլ կերպ ասած՝ ինքնուրույն շտկել թուլացած իմունիտետն ու բարելավել կյանքի որակը, ինչը թույլ կտա կանխարգելել գործընթացը, որը հանգեցնում է վաղաժամ ծերացման»,-եզրափակել է Շամսիեւը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել