• Latest news

Պարկինսոնի հիվանդության քիչ հայտնի ախտանիշները

11 սեպտեմբերի, 2021  20:33

Սարսուռը Պարկինսոնի հիվանդության միակ ախտանիշը չէ։

Պարկինսոնի հիվանդությունը կարող է դանդաղ զարգանալ, եւ դրա ախտանիշները սկսում են ի հայտ գալ, երբ ուղեղը դադարում է բավականաչափ դոֆամին արտադրել, որպեսի պատշաճ կերպով վերահսկի շարժումը։ Ահա թե ինչն է առաջացնում հայտնի ախտանիշը ՝ սարսուռ կամ անվերահսկելի ցնցումներ։ Հիվանդը փոխում է նաեւ շարժման, խոսքի, կեցվածքի ձեւը:

Բայց կան նաեւ այլ ախտանիշներ, որոնց մասին քչերը գիտեն։   

Քրտնարտադրություն

Այս ախտանիշն արտացոլում է հիվանդության ազդեցությունը վեգետատիվ նյարդային համակարգի վրա, ներառյալ այն հատվածը, որը կարգավորում է քրտինքի ինտենսիվությունը: Պարկինսոնի հիվանդության դեպքում կարող է զարգանալ եւ՛ ուժեղ քրտինք (հիպերհիդրոզ), եւ՛ անբավարար քրտինք (հիպոհիդրոզ): Երբեմն քրտնարտադրություն է տեղի  ունենում գիշերը:

Հոտառություն

Պարկինսոնի հիվանդությունը կարող է վատթարացնել ձեր հոտառությունը ՝ դարձնելով ձեզ ավելի քիչ զգայուն հոտերի նկատմամբ: Օրինակ, մարդը կարող է չզգալ, որ տհաճ հոտ է գալիս:

Այլ ախտանիշներ՝

  • Փորկապություն;
  • Ցածր արյան ճնշում;
  • Սեռական խնդիրներ (տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիա, կանանց մոտ լիբիդոյի նվազում);
  • Միզելու հետ կապված խնդիրներ, հաճախակի կամ հակառակը ՝ դժվար:

 Պարկինսոնի հիվանդությունը կարող է նաեւ ազդել տրամադրության եւ մտածողության ձեւերի վրա: Պաթոլոգիայի հոգեբանական ախտանիշները ներառում են՝

  • ապատիա, մոտիվացիայի պակաս;
  • կոգնիտիվ խնդիրներ.մտածողության խանգարում, հիշողության կամ կենտրոնացման խնդիրներ;
  • վատ տրամադրություն. դեպրեսիա, ավելորդ անհանգստություն;
  • փսիխոզ. հնարավոր են հալյուցինացիաներ եւ իրականությունից կտրում: 

Այս բոլոր պայմանները պատճառ են թերապեւտի կամ նյարդաբանի այցելելու համար:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել