• Latest news

Սեռական կյանքով չապրելը վնասակար չէ՞

31 օգոստոսի, 2014  22:28

Սեռական կյանքով ընդհանրապես չապրելը վնասակա՞ր է թե ոչ: Կարո՞ղ են սեռական կյանքից այս կամ այն պատճառով հրաժարված մարդկանց մոտ առողջական խնդիրներ ի հայտ գալ:

Սեքսոլոգ Սեւադա Հակոբյանի խոսքով՝ եթե անհատը սեռական կյանքով երբեք չի ապրել, ավելի մեծ տարիքում սեքսի բացակայությունը կարող է որոշակի կերպով անդրադառնալ նրա հոգեբանության եւ վարքագծի վրա, սակայն ֆիզիոլոգիական առումով մեծ ռիսկեր իրականում չկան:

Բանն այն է, որ օրգանիզմը որոշակի հավասարակշռող մեխանիզմներ ունի. երբ անհատը սեռական կյանքով չի ապրում, որոշակի տարիքում նրա օրգանիզմը սկսում է արգելակել սեռական ցանկությունը, ճնշել այն: Նվազում է համապատասխան հորմոնների սինթեզը, եւ ֆիզիոլոգիական տեսանկյունից անհատն իրեն բավական լավ է զգում եւ ոչ մի խնդիր չի ունենում: Սակայն հոգեբանական տեսանկյունից նրա մոտ կարող են որոշակի խնդիրներ ձեւավորվել՝ հենց սեռական ցանկության բացակայության պատճառով:

Ի դեպ, վերը նշվածը վերաբերվում է միայն այն դեպքերին, երբ պացիենտն իր կյանքում երբեք սեռական կյանքով չի ապրել: Սակայն եթե նախկինում նա ակտիվ սեռական կյանքով էր ապրում, իսկ հետո որոշակի պատճառներով դադարում է եւ երկար ժամանակ սեռական կապ չի ունենում, նրա մոտ կարող են խնդիրներ առաջանալ՝ թե առողջական, եւ թե հոգեբանական:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել