• Latest news

Ինչպե՞ս է օմիկրոնն ազդում երեխաների մոտ շնչուղիների հիվանդությունների վրա

18 ապրիլի, 2022  18:33

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը 3 անգամ մեծացնում է երեխաների մոտ բրոնխների եւ շնչափողի բորբոքման հավանականությունը։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները նկարագրվել են JAMA Pediatrics ամսագրում։

Ամերիկացի գիտնականները վերլուծել են ավելի քան 18 000 երեխաների տվյալներ, որոնք վարակվել են COVID-19-ով 2020թ․ մարտից 2022թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածը։ Երեխաներից շատերը տառապել են տրախեոբրոնխիտից եւ կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած այլ բարդություններից։ Նման դեպքերի համամասնությունը կազմել է 4,1 տոկոս՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի այլ տարբերակներով հիվանդների 1,5 տոկոսի դիմաց։

Ըստ բժիշկների՝ տրախեոբրոնխիտով հիվանդ երեխաների մոտ 20 տոկոսը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, եւ նրանց անհրաժեշտ է միացնել թոքերի արհեստական ​​օդափոխության համակարգին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll