• Latest news

Ո՞ւմ է վաղ դաշտանադադար սպառնում

27 օգոստոսի, 2022  18:02

Դաշտանադադարը տեղի է ունենում, երբ կնոջ դաշտանը դադարում է, ձվարանները դադարում են ձվաբջիջներ արտազատել, իսկ օրգանիզմը դանդաղեցնում է կանանց հորմոնի էստրոգենի արտադրությունը: Այդ անխուսափելի իրադարձությունը կարող է բավականին տհաճ լինել կանանց համար, եւ այն ուշադիր դիտարկում է պահանջում։ Բացի այդ, այս գործընթացը կարող է նաեւ անկանխատեսելի լինել եւ կախված լինել բազմաթիվ գործոններից։

Կանանց դաշտանային ցիկլի տեւեողությունը կարող է ազդել դաշտանադադարի ախտանիշների ծանրության վրա, որոնք նրանք զգում են:

«Ավելի կարճ դաշտանային ցիկլերը կարող են վկայել այն մասին, որ նման ցիկլ ունեցող կանանց դաշտանադադարն ավելի շուտ կսկսվի եւ ախտանիշներն ավելի ծանր կլինեն: Նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ դաշտանային ցիկլի տեւողությունը կարող է որպես դաշտանադադարի ախտանիշների ժամանակի եւ ծանրության ցուցանիշ հանդես գալ»,- «ՄեդիկՖորում»-ին տված հարցազրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Ելիզավետա Կոմարովան։

Դաշտանային ցիկլը կնոջ դաշտանի առաջին օրվանից մինչեւ հաջորդ դաշտանին նախորդող օրն է:
«Եզրակացությունն արվել է ավելի քան 600 կանանց հետազոտումից հետո: Ընդհանուր առմամբ, նրանք պարզել են, որ 25 օր կամ ավելի քիչ դաշտանային ցիկլով կանայք ավելի շուտ են դաշտանադադար ունենում, քան 26-ից 34 օր դաշտանային ցիկլով կանայք»,- բացատրում է բժիշկը:

Բացի այդ, ավելի կարճ դաշտանային ցիկլ ունեցող կանանց մոտ ավելի հավանական են.

• Քնի խանգարումները միջին տարիքում
• Անհանգստությունը սրտում
• Դեպրեսիվ ախտանիշները։

Կարճ դաշտանային ցիկլով կանայք նաեւ ավելի հաճախ են մինչեւ հղիությունը մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել