• Latest news

ՊՇՌ հետազոտությունը կօգնի քրոնիկ միելոլեյկոզի ախտորոշման եւ բուժման հարցում

30 սեպտեմբերի, 2014  20:42

Այսօր Հայաստանում քրոնիկ միելոլեյկոզը հայտնաբերում են արյան եւ գենետիկ հետազոտությունների շնորհիվ: Սակայն շատ կարեւոր է ներդնել երկրում հետազոտության նաեւ այլ տեսակ՝ PCR (ՊՇՌ, Պոլիմերազ Շղթայական Ռեակցիա): Այս մասին լրագրողներին պատմել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

ՊՇՌ-ն Հայաստանում ներդնելու համար արդեն հիմքեր են նախապատրաստվում, եւ հավանաբար մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի անել նաեւ այս հետազոտությունը, որը թույլ կտա հայտնաբերել քրոնիկ միելոլեյկոզի զարգացմանը նպաստող գենը: Պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ այդ գենի հայտնաբերումը եւ հետազոտումը շատ կարեւոր է՝ հիվանդության բուժման արդյունավետությունը գնահատելու համար:

Արյունաբանական կենտրոնի մեծահասակների թիվ 2 բաժանմունքի բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պարզաբանել է, որ Հայաստանում ՊՇՌ հետազոտության շնորհիվ այսօր տարատեսակ ինֆեկցիաներ են հայտնաբերում, սակայն, ի տարբերություն հետազոտության այդ տարբերակի, որտեղ հայտնաբերվում են հարուցիչների ԴՆԹ-ն կամ ՌՆԹ-ն, քրոնիկ միելոլեյկոզի դեպքում հնարավոր կլինի հայտնաբերել հիվանդությունն առաջացնող գենը:

Կարեն Մելիքսեթյանը նույնպես հույս է հայտնել, որ երկար սպասված ՊՇՌ հետազոտությունը շուտով արդեն հասանելի կլինի Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել