• Latest news

3 հայտնի անձնավորություններ, որոնք շիզոֆրենիայով են տառապել

10 հոկտեմբերի, 2014  19:42

Հոգեկան խանգարումները միշտ չէ, որ լիարժեք սոցիալական դեզադապտացիայի են հանգեցնում: Քիչ չեն շիզոֆրենիայով ախտորոշված այնպիսի մարդիկ, որոնց հաջողվում է կողմնորոշում գտնել՝ հասարակության մեջ եւ նույնիսկ մի շարք բարձունքների հասնել: Որոշ դեպքերում էլ՝ համաշխարհային հռչակ ձեռք բերել: Շիզոֆրենիայով տառապող՝ երեք հռչակավոր անձանց մասին լրագրողներին հոգեբան Տարաս Վավրիկն է պատմել:

Ջոն Ֆորբս Նեշ

Հանրահայտ ամերիկացի մաթեմատիկոս, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ֆորբս Նեշի մոտ պարանոիդալ շիզոֆրենիայի առաջին ախտանշանները դեռեւս ուսանողական տարիքում էին ի հայտ եկել: Սակայն Նեշը հրաժարվել էր դեղամիջոցներից եւ իր հետազոտական աշխատանքը շարունակել: Տարաս Վավրիկի հավաստիացմամբ, Նեշի մեծագույն հայտնագործությունները հիվանդության ռեմիսիայի շրջանում՝ 1950-ական թվականներին են հեղինակվել:

Ի միջի այլոց, «Մտքի խաղեր» ֆիլմի հիմքում հենց Նեշի կյանքի պատմությունն է: Բազմաթիվ հոգեբանների եւ հոգեբույժների գնահատմամբ, ստեղծագործությունը բավականին ճշտորեն է շիզոֆրենիան՝ թե հիվանդության բնույթի, եւ թե բուժման տեսանկյունից ներկայացնում:

Վացլավ Նիժինսկի

Հանրահայտ բալետմեյստեր Վացլավ Նիժինսկին եւս շիզոֆրենիայով էր տառապում: Ամենայն հավանականությամբ, հիվանդության նկատմամբ հակումը նրա մոտ բավականին վաղուց է ի հայտ եկել, սակայն դրսեւորումը նրա՝ գլխավոր պարտիայի կատարմամբ վերջին բալետի՝ Շտրաուսի Թիլ Ուլենշպիգելի ձախողումից հետո է նկատվել: Այդ օրերին ապրած հուզմունքն ու սթրեսը լուրջ վնաս էին հասցրել նրա հոգեկան աշխարհին: Տարաս Վավրիկի խոսքով, ձախողված ելույթից ընդամենը մի քանի օր անց բալետմեյստերին «կլինիկական շիզոֆրենիա» ախտորոշում է տրվել:

Վացլավ Նիժինսկին հեռացել է բեմից եւ տարբեր կլինիկաներում, փոփոխական հաջողությամբ, բուժում ստացել: Ավելի ուշ՝ հետպատերազմյան Վիեննայում ռուս զինվորների հետ հանդիպումը դրական անդրադարձ է ունեցել նրա առողջական վիճակի վրա. մինչ այդ զրկված լինելով խոսելու կարողությունից, բալետմեյստերը ռուսերենով զրույցի է բռնվել զինվորների հետ:

Սալվադոր Դալի

Բազմաթիվ հոգեբաններ եւ հոգեբույժներ պնդում են, որ աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալին նույնպես շիզոֆրենիա է ունեցել: Հիշյալ եզրահանգման համար նրա նկարների եւ կենսաոճի ուսումնասիրությունն է հիմք ծառայել: Այդուհանդերձ, միամգամայն հաջողակ կյանք վարած Դալիի մոտ երբեք ադապտացիայի պակաս չի զգացվել:

«Պարտադիր չէ, որ շիզոֆրենիայի շեմին կանգնած մարդն անպայման ցած գլորվի: Ժամանակին հոգեբանական օգնություն տրամադրելու պարագայում նա կարող է միանգամայն նորմալ եւ հաջողակ մարդ դառնալ», - հիշեցրել է հոգեբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll