• Latest news

Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժման առանձնահատկությունները

17 հուլիսի, 2026  16:57

Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժումն ունի իր բարդություններն ու առանձնահատկությունները: Խնդիրն այն է, որ թոքը մշտական շարժման մեջ գտնվող օրգան է, ինչը նշանակում է, որ շնչառության հետ մեկտեղ շարժվում է նաև ուռուցքը: Որպեսզի ճառագայթը դիպուկ թիրախավորի ուռուցքն ու չվնասի առողջ հյուսվածքները, «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում նախևառաջ իրականացվում է 4D ԿՏ հետազոտություն:

Ճշգրիտ պլանավորման հաջորդ կարևոր գործիքը ՊԷՏ ԿՏ հետազոտությունն է: Այն թույլ է տալիս հստակեցնել հիվանդության փուլը և տարբերակել ուռուցքը ատելեկտազից՝ թոքի այն հատվածից, որը չնայած օդ չի պարունակում, բայց ախտահարված չէ:

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll