Խոսելով հեպատիտ C վիրուսով հիվանդների դեղորայքային ապահովման մասին՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանը նշել է, որ այսօր պետական ծրագիրն ամբողջությամբ ծածկում է բուժման կարիքը։
Նրա խոսքով՝ թեև պետական ծրագրերում սովորաբար գոյություն ունեն ֆինանսավորման ծավալների որոշակի սահմանափակումներ, հեպատիտ C-ի բուժման պարագայում Հայաստանը դեռևս չի բախվում հիվանդների թիվը սահմանափակելու անհրաժեշտության։
«Իհարկե, առանց որևէ սահմանափակման ծրագրեր չեն լինում, բայց այս պահին պետությունը կարող է հիվանդներին լիովին ապահովել անհրաժեշտ բուժմամբ։ Մենք չենք հասնում այն սահմանին, երբ ստիպված ենք լինում սահմանափակումներ մտցնել», — նշել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ հեպատիտ C-ով հիվանդները չեն բախվում հակավիրուսային թերապիա ստանալու համար սպասման կամ հերթերի խնդրին։
«Չկա այնպիսի իրավիճակ, երբ մարդուն ասում են՝ սպասեք ձեր հերթին, երբ գա ձեր ժամանակը, մենք կտրամադրենք բուժումը։ Այժմ ապահովումն իրականացվում է ըստ անհրաժեշտության», — ասել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել վիրուսի բուժման գործող ծրագրի շնորհիվ, որի շրջանակում հիվանդներին տրամադրվում են ժամանակակից հակավիրուսային դեղամիջոցներ և անցկացվում է ՊՇՌ մեթոդով ախտորոշում՝ արյան մեջ վիրուսի առկայությունը հաստատելու համար։
Ժամանակակից թերապիան դեպքերի մոտ 96%-ում թույլ է տալիս հասնել վիրուսի լիակատար վերացմանը։ Հայաստանում 2020 թվականից ի վեր բուժում է ստացել շուրջ 4500 հիվանդ, ևս մի քանի հարյուր մարդ էլ դեռ շարունակում է թերապիայի կուրս անցնել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day