ՀՀ առողջապահության նախարարությանը հավելյալ 7 միլիարդ 309 միլիոն դրամ է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Գումարը հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Միջոցները կուղղվեն առաջնային բժշկասանիտարական օգնությանը, լաբորատոր հետազոտություններին, դատաբժշկական ու ախտաբանահյուսվածքաբանական ծառայություններին, մոր և մանկան առողջության պահպանմանը, երեխաների բժշկական ծառայություններին, շտապօգնությանը, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններին, հոգեկան խանգարումներով ու թմրամիջոցներից կախվածություն ունեցող պացիենտների խնամքին, ստացիոնար պայմաններում ամբուլատոր օգնությանը, ուռուցքաբանական հիվանդությունների վիրաբուժական բուժմանը, ինչպես նաև բնակչության սոցիալապես անապահով խմբերի բժշկական ծառայություններին։
Բացի այդ, միջոցներ կհատկացվեն նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական ծառայությունների տրամադրմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day