• Latest news

Վաղաժամ ծննդաբերության պատճառ կարող են լինել մանրէները

10 հունվարի, 2014  13:15

Վաղաժամ ծննդաբերությունը կարող է պայմանավորված լինել որոշ հատուկ մանրէներով, ցույց են տալիս նոր հետազոտությունները:

Դյուկի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են, որ վաղաժամ ծննդաբերությունները, որոնց ժամանակ տեղի է ունենում կանանց պտղաջրերեի վաղ արտահոսք, կարող են պայմանավորված լինել որոշ մանրէներով, ինչի պատճառով պտղապարկը կարող է բարակել եւ ի վերջո պատռվել:

Բոլոր վաղաժամ ծննդաբերությունների գրեթե մեկ երրորդը  պայմանավորված են պտղապարկի վաղ պատռումով, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով BBC News-ին:

PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ գիտնականները մեծ քանակությամբ մանրէներ են բացահայտել պտղապարկի պատռված հատվածում: Եթե մանրէները վաղ պատռման պատճառ են այլ ոչ հետեւանք, ապա կարելի է  ռիսկի խմբի կանանց համար մշակել սկրինինգի եւ բուժման նոր մեթոդներ, պնդում են հետազոտության հեղինակները:

«Հետո մենք կարող ենք հակաբիոտիկներիով բուժել վարակված կանանց եւ նվազեցնել  վաղաժամ պատռման ռիսկը»,- ասել է  հետազոտության հեղինակ, Դյուկի համալսարանի Բժշկական դպրոցի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի  ամբիոնի դոցենտ Էմի Մուրտան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll