• Latest news

Տղամարդու մոտ ամորձիների քաղցկեղն ախտորոշել են հղիության թեստի միջոցով

10 մարտի, 2015  19:11

Հասարակ հղիության թեստի միջոցով բժիշկներին հաջողվել է ախտորոշել ամորձիների քաղցկեղ 19-ամյա բրիտանացի Բայրոն Հելգարդի մոտ: Բանն այն է, որ այս հիվանդության դեպքում օրգանիզմում սկսում է սինթեզվել նույն այն հորմոնը, որը սինթեզվում է կնոջ օրգանիզմում հղիության ժամանակ: Իսկ քանի որ հղիության թեստը արձագանքում է մեզի մեջ այդ հորմոնի պարունակության վրա, այն նաեւ կարող է օգնել ախտորոշել քաղցկեղը (հիմնականում տղամարդկանց մոտ, որոնք, բնականաբար, չեն կարող հղի լինել):

Այդ հորմոնը բետա-քորիոնիկ գոնադոտրոֆինն է (HCG), որի մասին կանայք, հավանաբար, լսել են: Հղիության ընթացքում այս հորմոնի քանակն օրգանիզմում սկսում է աճել: Նույնը տեղի է ունենում քաղցկեղի որոշ տեսակների դեպքում՝ հատկապես ամորձիների քաղցկեղի դեպքում:

«Եթե քաղցկեղը սկսում է տարածվել մարմնով, HCG-ի մակարդակը շեշտակի աճ է ապրում: Եվ եթե կլինիկական պատկերը համապատասխանում է ամորձիների քաղցկեղին, կարելի է օգտագործել այս թեստը վերջնական ախտորոշման համար», - պարզաբանում է ուռուցքաբան Դենիս Մաժարը Քեմբրիջի համալսարանական հոսպիտալից:

«Այս ամենը, մեղմ ասած, տարօրինակ էր: Հղիության թեստս «դրական» պատասխան տվեց, եւ ինչ-որ բան աճում էր իմ մեջ», - պատմում է 19-ամյա Բայրոնը:

Հետագա բուժումը, նրա խոսքով, պակաս տարօրինակ չէր: Վիրահատությունից հետո նրան էպիդուրալ ցավազրկում էին արել, որը սովորաբար անում են հղի կանանց ծննդաբերությունից առաջ: Իսկ ուռուցքը, պարզվում է, միայն նրա ամորձիներում չէր, այն հասցրել էր տարածվել թոքերով եւ որովայնով: Վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրեցին նրա ամորձիներից մեկը, որովային ուռուցքը հարակից ավիշների հետ: 

Բուժումը 7 ամիս էր տեւել, վիրահատությունից հետո երկարատեւ հետվիրահատական քիմիաթերապիան էր, որի ընթացքում բժիշկներն օգտագործում էին HCG հորմոնի նույն թեստերը: Հորմոնի պարունակության մակարդակը սկսել էր նվազել: Այժմ Բայրոնի մոտ ռեմիսիա է, եւ նա անում է ամեն ինչ դեռահասների քաղցկեղի մասին տեղեկատվություն տարածելու համար, քանի որ բոլորը պետք է իմանան, որ դրա դեմ հնարավոր է պայքարել:

«Ես մասնակցելու եմ ամորձիների քաղցկեղի մասին կատակերգական նեկայացմանը, քանի որ գտնում եմ, որ մարդիկ պետք է իմանան դրա մասին», - նշում է տղան:

Նա անում է նաեւ ամեն հնարավորը Teenage Cancer Trust-ին, որտեղ նա բուժվում էր, աջակցելու համար: Նրա խոսքով՝ նրան այնտեղ շատ լավ պալատ էին տվել՝ հեռուստացույցով եւ անվճար Wi-Fi-ով, ավելին՝ բուժման ընթացքում նա հանդիպել էր Ջոն Բիշոպին եւ Սթիվեն Ֆրային: Այս ամենը նրան ուժ էր հաղորդում հիվանդության դեմ պայքարելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել