• Latest news

Ինչու է անհրաժեշտ ծխելը թողնել 2 շաբաթվա ընթացքում

25 մայիսի, 2015  15:20

Ծխելը պետք է թողնել 2 շաբաթվա ընթացքում եւ ոչ թե ավելի արագ կամ դանդաղ, կարծում է ուռուցքաբան, վիրաբույժ Արմեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ծխող մարդկանց մոտ  նիկոտինից եւ ծխախոտի մեջ առկա այլ քիմիական բաղադրիչներից որոշակի կախվածություն է առաջանում, ուստի հենց այդ պատճառով, եթե դրանք կտրուկ պակասեն, մարդու մոտ կարող է ոչ միայն հոգեբանական անհանգիստ վիճակ առաջանալ, այլ նաեւ մի շարք ֆիզիկական նշաններ, որոնք կարող  են ստիպել նորից վերադառնալ ծխելուն։

Հենց այդ պատճառով նման խնդիրներից խուսափելու համար ծխելը ցանկալի է  թողել ոչ թե միանգամից, այլ 2 շաբաթվա ընթացքում՝ աստիճանաբար պակասեցնելով ծխախոտների քանակը եւ երկրորդ կամ երրորդ շաբաթվա մեջ այն հասցնել զրոյի։ Սակայն անհրաժեշտ է այդ գործընթացը 3 շաբաթից ավել չձգել։ Վիրաբույժի կարծիքով, եթե մարդը կարծում է, որ կթողնի ծխելը 6 ամսվա ընթացքում, դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ նա չի կարող դա անել։

«Ծխախոտի հետ կապ պահել ու հուսալ, թե 6 ամսվա ընթացքում կարելի կլինի թողնել ծխելը, ուղղակի լուրջ չէ»,- նշեց բժիշկը։

Նրա խոսքով՝ ծխելուց կարող է հրաժարվել յուրաքանչյուր մարդ։ Դա կախված է միայն կամքի ուժից։ Եվ որքան շուտ մարդ թողնի ծխելը, այնքան լավ կլինի նրա օրգանիզմի համար։

Հիշեցնենք, որ վերջերս NEWS.am Medicine-ի աշխատակիցը թողել էր ծխելը։ Հնարավոր է, որ նրա փորձը օգտակար լինի նրանց համար, ովքեր վաղուց երազում են ազատվել այդ մահացու սովորույթից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել