Վատ եղանակն ազդում է ոչ միայն մեր տրամադրության, այլեւ առողջության վրա: Քլիվլենդի կլինիկայի մասնագետները ներկայացրել են մի քանի հիվանդություններ, որոնք եղանակի պատճառով կարող են սրվել:
1. Ասթմա
Եթե ծաղկափոշին սրում է Ձեր ասթման, ապա պատրաստ եղեք, որ ամպրոպի ժամանակ ամեն ինչ ավելի վատ կլինի, քանի որ քամին ծաղկափոշին հասցնում է Ձեր շնչառական ուղիների մակարդակին: Ասթմայով տառապողներն ամպրոպի ժամանակ սկսում են հազալ, փռշտալ, ինչպես նաեւ նրանց տանջում են կրծքավանդակի հատվածում ծանրությունն ու շնչառական խնդիրները:
Ջերմաստիճանի փոփոխությունն ու օդում խոնավությունը նույնպես կարող են ասթմայի նոպաներ առաջացնել:
2. Ալերգիա
Անձրեւը թեթեւացնում է ալերգիայի նախանշանները, քանի որ ծաղկափոշին եւ այլ ալերգածիններ ներքեւ են իջնում: Սա լավ լուր է ալերգիայով տառապողների համար: Իսկ վատն այն է, որ եթե անձրեւից հետո արեւ է ելնում, բույսերը սկսում են ակտիվորեն աճել եւ օդում ալերգածին նյութեր են հայտնվում, ինչը նշանակում է ալերգիայի սրացում, շնչառական խնդիրներ եւ այլ տհաճ երեւույթներ:
Այս ամենը թեթեւացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հակաալերգիկ միջոցներ օգտագործել, որոնք վաճառվում են առանց բժշկի դեղատոմսի:
3. Միգրեն
Ամպրոպի ժամանակ մթնոլորտային ճնշումը փոխվում է, ինչից հետեւանքով մարդկանց մոտ միգրենի սրացում է նկատվում: Վերջերս անցկացված հետազոտությունը նաեւ հաստատել է, որ եղանակը կարող է ազդել գլխացավերի վրա: Եթե միգրեն ունեք, ապա փորձեք օրացույցում նշել, թե երբ են ցավի ուժեղ նոպաներ լինում եւ ինչ եղանակ է այդ ժամանակ: Եթե կապ նկատեք վատ եղանակի եւ միգրենի սրացման միջեւ, դիմեք բժշկի, ով կօգնի լուծել խնդիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր