• Latest news

Ի՞նչ է պետք ուտել մինչեւ ծերություն սուր տեսողություն պահպանելու համար

8 սեպտեմբերի, 2015  20:41

Մակուլյար դեգեներացիան 55–ն անց մարդկանց կուրանալու առաջին պատճառներից  մեկն է: Մակուլյար դեգեներացիայի հիմնական պատճառը ցանցաթաղանթի կենտրոնական մասի տարիքային վնասվածքն է: Այս հիվանդությունը բուժելն անհնար է, սակայն կարելի է նկատելիորեն նվազեցնել դրա առաջացման վտանգը, եթե ձեր աչքերն առողջ են, կամ նվազեցնել դրա հետեւանքով կուրանալու վտանգը, եթե հիվանդությունն արդեն սկսվել է:

Բժշկուհի Ջոանա Սեդոնը՝ Tufts University School of Medicine -ից, խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, քանի որ սննդամթերքում պարունակվող նյութերը շատ կարեւոր են մեր աչքերի առողջության համար: Ահա թե ինչ մթերքներ է նա խորհուրդ տալիս միշտ ունենալ սառնարանում.

  • Վիտամին A՝ լյարդ, ձկան յուղ, ձվի դեղնուց, կաթնամթերք
  • Կարտենոիդներ ( բետա կարոտին, լյուտեին եւ այլն ). կարմիր պղպեղ, մանգո, կաղամբ, այլ գունավոր բանջարեղեն ու մրգեր
  • Վիտամին D3. սաղմոն, թունա, սարդինա, տավարի լյարդ, կաթ
  • Վիտամին C. պտուղներ, ծաղկակաղամբ, կանաչ կաղամբ
  • Վիտամին E՝ բրոկոլի,գետնանուշ, նուշ, ավոկադո, աեւածաղկի սերմեր
  • Օմեգա 3 ճարպաթթուներ՝ յուղոտ ձուկ, վուշի սերմեր, հունական ընկույզ, դդում, տոֆու
  • Ցինկ՝ ոստրե, ընկույզ, ամբողջական հատիկներ
  • Լիկոպին՝ լոլիկ, ձմերուկ, վարդագույն թուրինջ
  • Հակաօքսիդանտներ. լոռամիրգ, հապալաս, նուռ

Բժշկուհին նաեւ մի քանի կերակրատեսակների բաղադրատոմս է խորհուրդ տվել : Օրինակ սպանախով աղցանի մեջ արժե հավելել մի քիչ նարինջ կամ ելակ՝ դա կապահովի վիտամին C-ն  որը նպաստում է բուսական աղբյուրներից ստացվող երկաթի յուրացմանը: Իսկ սպանախով ու ելակով սաղմոնը տեսողության համար իդեալական կերակրատեսակ է:

Բացի դրանից D  A  E  և K վիտամինների յուրացման համար օրգանիզմին պետք են ճարպեր, դրա համար էլ այդ վիտամինները պարունակող մթերքները ցանկալի է համատեղել թարմ ընկույզի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll