• Latest news

Արեւապաշտպան քսուքը կարող է տղամարդու անպտղության հանգեցնել

4 ապրիլի, 2016  18:38

Արեւային լոգանքը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, բայց արեւապաշտպան քսուքը եւս, ինչպես պարզվել է, այնքան էլ անվտանգ չէ. Կոպենհագենի համալսարանի գիտնականները պնդում են, որ սովորական արեւապաշտպան քսուքը կարող է տղամարդկանց մոտ անպտղության պատճառ դառնալ, որովհետեւ այդ դեղամիջոցների կազմի մեջ քիմիական այնպիսի նյութեր են մտնում, որոնք ոչնչացնում են սպերմատոզոիդները: 

Հետազոտողները ստուգել են ուլտրամանուշակագույն այն 31 ֆիլտրից 29-ը, որոնք ԱՄՆ-ում եւ Եվրոպայի տարածքում թույլատրված է օգտագործել արեւապաշտպան քսուքներում, եւ պարզել են, որ այս քսուքներում օգտագործվող բաղադրիչների գրեթե կեսը  նմանակում է կանացի պրոգեստերոն հորմոնի ազդեցությունը, որը սպերմատոզոիդների բջիջներին թույլ չի տալիս նորմալ գործել:  

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց ստացած տվյալները կարող են  մասամբ բացատրել վերջին տարիներին տղամարդկանց անպտղության դեպքերի զգալի աճը: 

Գիտնականները նաեւ ուսումնասիրել են արեւապաշտպան քսուքների կազմի մեջ մտնող նյութերի ազդեցությունը սպերմատոզոիդների առողջ բջիջների վրա, որոնք վերցվել են մի քանի դոնորից: Ուլտրամանուշակագույն ֆիլտրերի գրեթե կեսը հորմոնային խախտումներ է առաջացրել, ինչի հետեւանքով սպերմատոզոիդների բջիջների նորմալ գործունեությունը խախտվել է: Սպերմատոզոիդների բջիջների վրա այս քիմիկատների ազդեցությունը ստուգելու համար գիտնականները դրանք այնպիսի լուծույթի մեջ են տեղադրել, որը նմանակում է ֆալոպյան փողերի մեջ գտնվելը: 

Գիտնականներն ուսումնասիրել են սպերմատոզոիդների կալցիումային իոնային ուղիները, որոնք ծայրաստիճան կարեւոր են դրանց գործունեության համար: Նրանց հաջողվել է առանձնահատուկ ուղիներ հայտնաբերել այն բջիջներում, որոնք կանացի պրոգեստերոն հորմոնի ռեցեպտորներ են: Երբ բջիջները բախվում են պրոգեստերոնին, դա հանգեցնում է նրան, որ կալցիումային իոնային ուղիներն ազդում են սպերմատոզոիդների բջիջների վրա` նրանց խանգարելով ակտիվորեն բեղմնավորել ձվաբջիջները:  Պարզվել է, որ փորձարկված բոլոր ուլտրամանուշակագույն ֆիլտրերի 45 տոկոսն ի վիճակի է խախտել սպերմատոզոիդների բջիջների գործունեությունը` ներառյալ նրանց շարժումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել