• Latest news

Ձմերուկը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ պայքարում

1 օգոստոսի, 2016  23:49

Ձմերուկները կարող են օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ պայքարում եւ տղամարդկանց վերադարձնել սեքսի ուրախությունները, պնդում է սննդի մասնագետ Լիլի Սաուտերը: 

Նրա խոսքով, ձմերուկները առողջության համար շատ առավելություններ ունեն. դրանք լայնացնում են նեղացած արյունատար անոթները (ինչը հաճախ է պատահում դիաբետով հիվանդների մոտ), օգնում են նվազեցնել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այդ ամենը բարենպաստ ազդեցություն է ունենում տղամարդկանց էրեկտիլ գործառույթների վրա: 

Էրեկտիլ դիսֆունկցիան, որը ժողովրդի մեջ անկարողություն են կոչում, տղամարդկանց շրջանում բավականին լայնորեն տարածված խնդիր է: Առավել հաճախ այն բուժում են այնպիսի դեղամիջոցների օգնությամբ, ինչպիսին վիագրան է, որոնք ուժեղացնում են արյան հոսքը դեպի սեռական օրգաններ:  Ձմերուկը, մասնագետի խոսքով, մոտավորապես նման ազդեցություն է ունենում, սակայն չունի այդ դեղամիջոցների երկրորդական հետեւանքները:  

Սաուտերի խոսքով, ձմերուկի մեջ ցիտրուլին անունով ամինաթթուն է պարունակվում, որն օգնում է թուլացնել արյունատար անոթների լարվածությունը:  Երբ մենք ձմերուկ ենք ուտում, ցիտրուլինը փոխակերպվում է արգինին ամինաթթվի, որն ուժեղացնում է ազոտի  օքսիդի պարունակությունը, որը հենց պատասխանատու է արյունատար անոթների լարվածության թուլացման եւ լայնացման համար: 

Դեռեւս 2011 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ցիտրուլինի օգտագործումը էական դրական ազդեցություն է գործում չափավոր անկարողությամբ տառապող տղամարդկանց վրա: Հետազոտության մասնակիցները, որոնք էրեկցիայի խնդիրներ են ունեցել, կամ ցիտրուլին են ստացել, կամ` պլացեբո, ընդ որում, դեղամիջոցների փոփոխությունը կատարվել է ամեն ամիս:  Կամավորները օրագրեր են պահել, որոնցում նշել են էրեկցիայի հետ կապված խնդիրները:  

Արդյունքները ցույց են տվել, որ ցիտրուլինը, պլացեբոյի համեմատ, վառ արտահայտված ազդեցություն ունի անկարողության բուժման գործում: Ընդ որում, ցիտրուլինով հավելումներն անհամեմատ ավելի անվնաս եւ լավ տանելի են եղել, քան վիագրայի նման դեղամիջոցները, որոնք կարող են դեմքի կարմրություն, գլխացավ, սրտխառնոց, փորլուծություն, երբեմն նաեւ լսողության կորուստ եւ գլխապտույտ առաջացնել: Ձմերուկն իհարկե նման երկրորդական հետեւանքներ չի առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է