• Latest news

Ինչ է պետք իմանալ մանկական սկոլիոզի մասին

13 մարտի, 2014  15:55

Ի՞նչ պետք է իմանան այն երեխաների ծնողները, որոնց սքրինինգային ծրագրերի ժամանակ սկոլիոզ է ախտորոշվել: Պարզաբանում է Քլիվլենդի կլինիկայի (ԱՄՆ) վիրաբույժ-օրթոպեդ Դեյվիդ Գարդը:

1. Սկոլիոզը բավական տարածված հիվանդություն է: Այն կարող է առաջանալ եւ երեխաների, եւ մեծահասակների շրջանում, բայց հիվանդության առաջացման առավել բնորոշ շրջանը 10-15 տարեկան հասակն է:

2. Միշտ չէ, որ բուժումն անհրաժեշտ է: Բժիշկ Գարդի խոսքով՝ սկոլիոզը գնահատվում է ողնաշարի կորության աստիճանի տեսանկյունից.

Մինչեւ 25 աստիճան թեքությունը բուժում չի պահանջում, միայն վերահսկվում է,

26-45 աստիճան՝ երեխաները հաջողությամբ բուժվում են սեղմիրանների օգնությամբ (տե՛ս ստորեւ):

45 աստիճանից ավել կորությունը սովորաբար վիրաբուժական միջամտություն է պահանջում

3. Մեր օրերում սեղմիրանները շատ ավելի արդյունավետ եւ նուրբ են, քան նախկինում: New England Journal of Medicine ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ սեղմիրանների միջոցով երեխաների 72%-ը կարողացել է խուսափել վիրաբուժական միջամտությունից: «Այսօրվա սեղմիրանները փափուկ եւ հարթ են, այնպես որ, հնարավոր է դրանք հագուստի տակ թաքցնել»,- ասում է բժիշկ Գարդը:

4. Թեթեւ կորությունները երկարաժամկետ խնդիրներ չեն առաջացնում:

 5. Եթե վիրահատության կարիք կա, ավելի լավ է՝ այն չհետաձգել: Բժիշկ Գարդն ասում է, որ մեծ կորություններն առանց վիահատության սրվում են, որի դեպքում ողնաշարի շտկման համար ամրակապեր եւ ձողեր են օգտագործվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել