• Latest news

Ինչպես խուսափել հիշողության կորստից

14 մարտի, 2014  18:41

Շատ վարկածներ կան այն հարցի շուրջ, թե ինչու են որոշ մարդիկ ճանաչողական հմտություններն ավելի երիտասարդ տարիքում կորցնում, բայց կարելի է պարզապես միջոցներ ձեռնարկել, որպեսզի դա չպատահի:

«Չնայած տարիքը հիշողության կորստի ռիսկի գլխավոր գործոնն է՝ շատ բան կարելի է անել՝ պահպանելու համար մտքի սրությունն ու առողջությունը»,- Newsmax Health-ին պատմել է Քալիֆորնիայի համալսարանում հոգեբուժություն դասավանդող Հարի Սմոլլը:

Բժիշկ Ջեյկոբ Թեյթելբաումը Newsmax Health-ին հայտնել է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հերձման արդյունքներն ապշեցնող են եղել՝ նրանց գրեթե կեսը հիվանդ չի եղել Ալցհեյմերով: Հետազոտողները կարծում են, որ նրանցից շատերը տառապել են ճանաչողական հմտությունների խանգարումներով՝ մահվանից առաջ ընդունած դեղերի պատճառով: «Դեղերը կարող են ուղեղի գործառույթի կորստի հանգեցնել»,- ասում է նա:

Խոսքը հիմնականում ստատինների մասին է՝ հանգստացնող դեղամիջոցներ, ցավազրկողներ, բետա-բլոկատորներ, անքնության դեմ դեղեր: Բժշկի հետ զննեք Ձեր դեղերն ու քննարկեք Ձեր հիշողության համար հնարավոր հետեւանքները:

Միջոցներ ձեռնարկեք գլխի վնասվածքների դեմ: Գլխի վնասվածքները կարող են հիշողոթյան կորուստ առաջացնել վնասվածքից անմիջապես առաջ, դրա ժամանակ կամ վնասվածքից հետո: Հեծանվով զբոսնելիս սաղավարտ դրեք, կամ էլ այլ սպորտաձեւով զբաղվելիս, որոնք կապված են գլխի վնասվածքի հետ: Եթե Ձեր գլուխն ուժեղ հարվածել եք, աշխատեք չշարժվել, հանգստանալ, մի շարունակեք սկսած խաղը կամ սպորտային գործունեությունը: Անպայման բժշկի դիմեք:

 

Խուսափեք մետաբոլիկ սինդրոմից: Իրանի հատվածում ճարպի ավելցուկ, արյան բարձր ճնշում, արյան մեջ շաքարի բարձր պարունակություն, տրիգլիցերիդների բարձր մակարդակ եւ HDL-ի (լավ խոլեստերին) ցածր մակարդակ ունեցող մարդիկ տառապում են այդ հիվանդությամբ, եւ դա կապված է նաեւ ճանաչողական խախտումների հետ: Բժիշկ Էլեն Քամին խորհուրդ է տալիս ամեն օր մարզվել եւ բջջանյութով հարուստ դիետա պահել:

Եթե դիաբետ ունեք, վերահսկեք այն: Վերջերս հետազոտողները պարզել են, որ դիաբետի հետեւանքով առաջացած բարդությունները կարող են 65%-ով  մեծացնել Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: 2-րդ տիպի շաքարային դիաբետը հնարավոր է կանխել ճիշտ սնվելու, քաշի վերահսկման եւ վարժությունների միջոցով:

Ավելի շատ քնեք: Քնի խանգարումները կարող են հիշողության վատացման պատճառ դառնալ, ասում է Քամին:

Ձկան յուղ ընդունեք: Փորձագետներն ասում են, որ կարելի է ծերունական տկարամտությունը կանխել՝ սննդում օմեգա-3 ճարպային թթուներ օգտագործելով, որոնք պարունակվում են ձկան եւ ձկան յուղի մեջ, կամ էլ՝ հավելումներ ընդունել: Օրական խորհուրդ տրվող չափաբաժինը 900 մգ-ն է:

Մարզվեք: «Ֆիզիկական ակտիվությունն ապահովում է թթվածնի հասնելն ուղեղին», ասում է բժիկ Քամին:

Ձեր ուղեղին մարտահրավեր նետեք: Նոր լեզու սովորեք, խճանկար հավաքեք, գրքեր կարդացեք, կուրսերի հաճախեք՝ ամեն բան, ինչը  կապված է մտավոր գործունեության հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել