• Latest news

Չմաքրվող մայթերի հետևանքները. վնասվածքների թիվն աճել է

31 հունվարի, 2024  20:46

Առատ տեղումները բազմաթիվ անհարմարություններ ստեղծելուց բացի, շատերի համար նաև վնասվածքների պատճառ են դարձել։ Ու թեև վերջին օրերին տեղումները դադարել են, Երևանի քաղաքապետարանն էլ հայտարարում է, թե մայրաքաղաքի մայթերը մաքրել է ձնից, մշակել աղ ու ավազով, սակայն դեռ շատ սառցակալած բակեր ու մայթեր կան։ Որոշ հատվածներում արևի շնորհիվ ասֆալտը երևում է, որոշ մասերում էլ ցերեկը ձյունը հալում է, գիշերը սառում։

Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում վնասվածքով դիմողների թիվն աճել է, սակայն բուժառուները միայն մայրաքաղաքի բնակիչները չեն։ Վերջին տասը օրերին կոնկրետ այս բժշկական կենտրոն է դիմել 176 բուժառու։ Անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանի խոսքով` նրանցից ոչ բոլորի վնասվածքներն են սառույցի վրա սահելու, ընկնելու հետևանք։ Կան նաև այլ պատճառներ։ Մեծ մասը ստացել են սալջարդեր, առաջին բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ 28 հոգի ունեցել են գանգուղեղային վնասվածք։ Ստացիոնար բուժման են դիմել 176 պացիենտներից 9-ը։

Թե սառույցի ու ձյան պատճառով վերջին օրերին հանրապետությունում քանի մարդ է վնասվածքներ ստացել՝ առողջապահության նախարարությունը թվեր չի հրապարակում։ Ասում են՝ առանձին վիճակագրություն չեն վարում։

Երևանի շտապբուժօգնություն ՓԲԸ  տնօրենի խոսքով` վերջին օրերին շտապօգնությունը ստացել է վնասվածքների մոտ 100 կանչ։

Ի դեպ, վնասվածքներ ստացած անձանց մեծ մասը երիտասրադներ են։ Տարեցներն առավել զգուշավոր են՝ այս օրերին հիմնականում խուսափում են տնից դուրս գալ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է