• Latest news

Հայաստանում մետադոնային բուժման օրենսդրական կարգավորման մեջ լուրջ բացթողումներ կան. մասնագետ

3 սեպտեմբերի, 2016  16:32

Հայաստանում մետադոնի օգտագործմամբ փոխարինող թերապիայի օրենսդրական կարգավորման մեջ  լուրջ բացթողումներ կան բժշկական գաղտնիքի պահպանման առումով, հայտնում է իրավաբան Վիոլետա Զոփունյանը «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ից:

Չնայած այն բանին, որ Հայաստանում բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ մի շարք օրենքներ կան, գործնականում այդ ոլորտում հիվանդների իրավունքները համատարած կերպով խախտվում են:

Դա վերաբերում է նաեւ թմրանյութային կախվածությամբ հիվանդներին, որոնք մետադոնային թերապիա են ստանում, որովհետեւ նրանց բուժող բժիշկները նրանց վիճակի  եւ նրանց կողմից թմրանյութերի օգտագործման փաստի մասին տվյալները փոխանցում են իրավապահ մարմիններին, ինչի իրավունք, շատ մասնագետների կարծիքով, նրանք չունեն:

Մասնագետի խոսքով, բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ օրենքում որոշ բացառություններ են նախատեսված, սակայն թմրանյութային կախվածություն ունեցող հիվանդների վերաբերյալ տվյալների փոխանցման հարցը լղոզված եւ ոչ միանշանակ է նկարագրված: 

Վիոլետա Զոփունյանը նշել է, որ նա ինքը իր կազմակերպության անունից մի շարք հարցումներ է ուղարկել համապատասխան ատյաններ` ցանկանալով պարզել, թե ինչ հիման վրա են բժիշկները ոստիկաններին տեղեկություն տրամադրում իրենց հիվանդների մասին, բայց ոչ մի կոնկրետ փաստաթուղթ կամ հստակ պատասխան չի ստացել: Նրա խոսքով, շատերը վկայակոչում են ներքին կանոնակարգումը եւ իրավական ակտերը, որոնք հրապարակված չեն հասարակայնորեն թույլատրելի ռեսուրսներում:

Ամեն դեպքում, մասնագետի կարծիքով, այդ ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք կարելի էր լուծել ավելի հստակորեն ձեւակերպված պատասխաններով եւ իրավական ակտերով, որոնք միանշանակորեն կսահմանեին, թե ինչ դեպքերում կարելի է հիվանդի մասին տվյալները ոստիկանությանը փոխանցել, իսկ ինչ դեպքերում` ոչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է