• Latest news

Օդի աղտոտումը դիաբետի առաջացման է հանգեցնում

12 սեպտեմբերի, 2016  15:29

Բնակության վայրի օդում թունավոր նյութերի բարձր խտությունը կարող է երկրորդ տեսակի շաքարային դիաբետ առաջացնել, պարզել են Առողջապահության եւ շրջակա միջավայրի գերմանական հետազոտական կենտրոնի աշխատակիցները (Մյունխեն):

Գերմանացի գիտնականների խումբը Անետտ Պետերսի գլխավորությամբ վերլուծել է Աուտսբուրգի շրջանում ապրող մոտ 3000 փորձարկման ենթարկվածի մասին տվյալները, որոնք մասնակցել են  KORA հետազոտությանը: Նրանք մանրամասն հարցաթերթիկ են լրացրել եւ արյան անալիզ են հանձնել` ինսուլինային դիմադրողականության, բորբոքումների, ճարպային հյուսվածքներից մեդիատորների տարբեր նշիչներ հայտնաբերելու նպատակով: Դիաբետ չունեցող անձինք գլյուկոզայի հանդեպ հանդուրժողականության թեստ են անցել` հայտնաբերելու, թե արդյոք խախտվել է գլյուկոզայի նրանց փոխանակությունը:

Հետազոտողները ստացված տվյալները համեմատել են մասնակիցների բնակության վայրում օդի աղտոտվածության մասին տվյալների հետ: «Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք արդեն գլյուկոզայի խախտված նյութափոխանակություն ունեն, հատկապես խոցելի են աղտոտ օդի ազդեցության հանդեպ: Այդ մարդկանց մոտ արյան նշիչների բարձր մակարդակի եւ օդի աղտոտվածության միջեւ կապը առանձնահատուկ բարձր է եղել: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում, հատկապես գլյուկոզայի խախտված նյութափոխանակությամբ մարդկանց մոտ, օդի աղտոտվածությունը 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի գործոն է», - հայտնել է վերլուծության համահեղինակ Կատրին Վոլֆը:

Գիտնականները նաեւ անհանգստացած են նրանով, որ մթնոլորտում աղտոտող նյութերի կենտրոնացումը չնայած ավելի ցածր է, քան շեմքային արժեքները, որ խորհուրդ են տալիս Եվրամիության փորձագետները, այնուամենայնիվ, ավելի բարձր է, քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած խորհուրդները: Որպես հետեւանք, գիտնականները պետական քաղաքականության փոփոխություններ են պահանջում:

Հետազոտության մեջ ցույց չի տրվել, թե օդի աղտոտվածությունը ճշգրիտ ինչ եղանակով է շաքարային դիաբետ առաջացնում, ընդամենը կապ է ի հայտ բերվել:  Հետագայում գիտնականները մտադիր են ստուգել գերբարակ փոշու ֆրակցիայի ազդեցությունը դիաբետի առաջացման ռիսկի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է