• Latest news

Արդյոք գլխացավերի դեպքում այդքան անհրաժե՞շտ է ուղեղի սքանավորումը

18 մարտի, 2014  16:13

Քանի որ գլխացավերի մեծ մասը կապված չէ լուրջ խանգարումների հետ, ըստ ԱՄՆ-ում կիրառվող ղեկավար սկզբունքների՝ պետք չէ հիվանդներին այդքան հաճախ ՄՌՏ եւ ՀՏ անել: Հետազոտողները հաշվարկել են, որ սովորական գլխացավի դեպքում ուղեղի սքանավորման դեպքերը 2010-ին կազմել են 15%, մինչդեռ 1995-ին՝ ընդամենը 5%:

Չնայած ուղեղի սքանավորումն անհրաժեշտ է որոշ հիվանդների՝ մյուսներին (մես մասին) այն ընդհանրապես պետք չէ, ասում է Միչիգանի համլասարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Բրայան Քալլահանը: «Գլխացավերով տառապող հիվանդների մեծ մասը բացարձակապես դրա կարիքը չունեն»,- նշում է նա:

Առավել եւս՝ պետք չէ անել այդ թեստերը, քանի որ երբեմն բժիշկները գտնում են կյանքին ու առողջությանը չսպառանցող անոմալիաներ, որոնք իրենց հետ բերում են անվերջ ու անպետք անալիզներ, թեստեր ու բուժումներ:

«ՄՌՏ-ի արդյունքում երեք հիվանդից մեկի դեպքում որեւէ բան անպայման հայտնաբերվում է՝ կամ ուռուցք, կամ արյունատար անոթների թերզարգացածություն: Մարդիկ չեն ուզում գտնել հիվանդություն, որը չէին փնտրում: Դա կարող է անհանգստության պատճառ դառնալ»,- ասում է Քալլահանը:

Իր աշխատանքի համար Քալլահանի թիմն օգտագործել է ըստ 2007 -2010 թթ. գլխացավի բողոքով հետազոտված բոլոր մեծահասակ հիվանդների ամբուլատոր բժշկական հետազոտության ազգային հարցման արդյունքները: Հիվանդների մեծ մասը 65 տարեկանից փոքր է եղել, նրանց երեք քառորդը կին է եղել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գլխացավի գանգատով մոտ 51 մլն պացիենտ է դիմել, որոնց 25 մլնը տառապել է միգրենով: ՄՌՏ եւ ՀՏ են արել հիվանդների ավելի քան 12%-ին եւ 10% միգրենով հիվանդների:

Հետազոտողները 4 տարի ժամանակահատվածում այդ բոլոր սքանավորումների արժեքը գնահատել են $3.9 մլրդ:

«Բժիշկները սքանավորում նշանակում են հիմնականում հիվանդի հանգստության համար: Դժվար է հիվանդին բառերով համոզելը, ավելի հեշտ է սքանավորում անել,- ասում է Քալլահան:- Բայց ես կասկածում եմ, որ հիվանդի հանգստությունը տարեկան 1 մլրդ դոլար արժե»:

Բժիշկները նաեւ սքանավորում են նշանակում, որովհետեւ վախենում են լուրջ հիվանդություն չնկատել, ինչի հետևանքով՝ իրենց դեմ հայց կներկայացնեն սխալ ախտորոշման համար, նշում է նա:

Զեկույցը հրապարակվել է JAMA Internal Medicine պարբերականի կայքում, հայտնում է Newsmax Health-ը:

Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիայի, Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի եւ Անհետաձգելի բուժօգնության բժիշկների ամերիկյան քոլեջի ուղեցույցները խորհուրդ են տալիս գլխացավի դեպքում ուղեղի սքանավորում չանել (այլ նշանների բացակայության պարագայում):

«Չնայած տվյալ հետազոտությունը ցույց է տալիս վիզուալացման եւ ծախսերի աներեւակայելի մեծ քանակը, որոնք գրեթե հաստատ գերազանցում են եկամուտները, այն չի չափում ու չի քննարկում գլխացավ ունեցող հիվանդների գլխուղեղի վիզուալացման առավելությունները»,- ասում է Նյու Յորքում Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի Գլխացավի Մոնտեֆիորե կենտրոնի տնօրեն Ռիչարդ Լիպտոնը:

Առավելությունների թվում են՝ ուղեղի ուռուցքի, իսնուլտի, ուղեղի թարախակույտի եւ ուղեղի արյունազեղման հայտնաբերումը, ասում է Լիպտոնը, որը չի մասնակցել նոր հետազոտությանը:

«Անհանգստացած պացիենտների համոզվելը, որ լուրջ կամ կյանքի համար վտանգավոր հիվանդություն չկա, շատ կարեւոր է»,- ասում է նա:

Եվ վերջապես, սքանավորումը բժշկին պետք է՝ վստահ լինելու համար, որ ինքը լուրջ հիվանդություն բաց չի թողնի, պատճառը նաեւ պատասխանատվությունն է, որը բժիշկը կրում է սխալ ախտորոշում անելու դեպքում:

«Ճիշտ է, որ գլխացավերի մեծ մասը կապված չէ լուրջ խանգարումների հետ, բայց շատ դժվար է մեծ ռիսկը փոքրից տարբերել,- ասում է Լիպտոնը:- Ես համաձայն եմ, որ գլխացավի դեպքում ուղեղի վիզուալացման օպտիմալացումը պետք է առաջնայնություն դառնա»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել